Հետազոտողի թափուր հաստիք
ICARE հիմնադրամը, Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրրջային այցելության վայր խթանելուն ուղղված ծրագրի (TheSeaOfWine) շրջանակներում, փնտրում է փորձառու և եռանդուն հետազոտող մասնագետ։
TheSeaOfWine նախագիծը նպատակ ունի ներկայացնել Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջության կարևորագույն այցելության վայր, իչպես նաև օգնել գինու տուրիզմի շահագրգիռ կողմերին մշակել և ունենալ ընդհանուր մոտեցումներ իրենց կողմից առաջարկվող տուրիստական փաթեթները զարգացնելու համար։
Պարտականությունները՝
- Նախագծի ընթացքի վերաբերյալ տրամադրել հաճախակի թարմացումներ
- Մշակել հետազոտական աշխատանքներ և հետևել դրանց իրականացմանը
- Իրականացնել հետազոտական աշխատանքներ՝ նախագծի կարիքներից ելնելով
- Օգտագործել տարբեր մասնագիտական աղբյուրներ նոր և արժեքավոր տեղեկատվություն ձեռք բերելու համար:
- Վերլուծական եղանակով գնահատել ընտրված ռեսուրսները և ուսումնասիրել ընթացիկ շուկայական տվյալները:
- Վերլուծության արդյունքները ցուցադրել գրաֆիկների, դիագրամների և այլ վիզուալների միջոցով
- Հետազոտության արդյունքները զեկուցել նախագծի ղեկավարման թիմին և հաճախորդներին
- Ներկայացնել 10 էջից բաղկացած ներածական նյութ զբոսաշրջության վերաբերյալ, հիմնականում անդրադառնալով Հայաստանում գինու զբոսաշրջությանը:
Ներկայացվող պահանջները ՝
- Բակալավրի կրթական աստիճան տնտեսագիտության, հետազոտական կամ հարակից ոլորտներում. մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն
- Հետազոտության ոլորտում փորձի առկայություն
- Հետազոտության և փորձերի մեթոդաբանության իմացություն
- Microsoft Office Suite գործիքի վարժ տիրապետում
- Գիտելիքներ գինու արդյունաբերության ոլորտում
- Օբյեկտիվ և էթիկապես ճիշտ հետազոտական աշխատանքերի իրականացում
- Տվյալների բազաների հետ աշխատելու գերազանց ունակություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Զեկուցելու գերազանց հմտություններ անգլերենով
Դիմումի կարգը
Բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները, ովքեր բավարարում են վերը նշված պահանջները, կարող են ներկայացնել իրենց CV-ները և տենդերին մասնակցության հայտադիմումը (ներբեռնել այստեղ) հետևյալ anim@icare.am էլ․ հասցեին մինչև օգոստոսի 31.2020:
ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: