Տեսահոլովակ պատրաստող մասնագետի/գործակալության ընտրության մրցույթ
ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» նախագծի (FRUITENIA) շրջանակում տեսահոլովակ պատրաստող մասնագետի/գործակալության ընտրության համար:
Նկարագրություն
ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը շրջանակներում նախատեսում է պատրաստել տեսահոլովակ, որի նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում և մասնագիտական տեսանկյունից նրանց հավասար հնարավորություններ ընձեռելը: Տեսահոլովակում նկարահանվելու են 3-5 կանայք ՀՀ մարզերից և Երևանից, ովքեր կխոսեն իրենց փորձի մասին գյուղատնտեսության ոլորտում և իրենց խոսքով կկարողանան ոգեշնչել երիտասարդ աղջիկներին ու կանանց գոյւղատնտեսությունը դիտարկել որպես եկամտաբեր զբաղմունք: Տեսահոլովակը պետք է նաև ցույց տա գյուղական կյանքի որոշ դրվագներ կանանց մասնակցությամբ:
Տեսահոլովակը տեղադրվելու է ICARE հիմնադրամի, ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի, ինչպես նաև այլ շահառուների կայքէջերում ու սոցիալական հարթակներում և հասանելի է լինելու հանրության համար։
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն տեսահոլովակներ պատրաստելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
Տեսահոլովակ պատրաստողին առաջադրվող պահանջներ՝
- Տեսահոլովակը պետք է հասանելի լինի MP4 մեդիա ֆորմատով։
- Ունենա 2-3 րոպե տևողություն
- Տեսահոլովակը պետք է նկարահանվի առնվազն 1080p բարձր կետայնությամբ՝ HD որակի
- Տեսահոլովակը պատրաստողը պետք է կատարի օպերատորական, մոնտաժային, ձայնային, երաժշտական, տեքստային (ենթագրեր) և համակրգչային աշխատանքեր
- Տեսահոլովակը պետք է ունենան հայերեն լեզվով ենթագրեր
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝
- Գնառաջարկ
- Պատրաստած տեսաֆիլմերի հղումներ (առնվազն 5 ավարտված նախագծեր):
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.
Հայտերն ուղարկել մինչև 2020թ. Սեպտմեբերի 17-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ david@icare.am:
Կապ
ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 99) 22 52 62, (374 94) 88 67 87
Էլ. Փոստ՝ david@icare.am
Կայքէջ՝ www.icare.am
Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։