Տեսահոլովակ պատրաստող մասնագետի/գործակալության ընտրության մրցույթ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող  «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» նախագծի (FRUITENIA) շրջանակում  տեսահոլովակ պատրաստող մասնագետի/գործակալության ընտրության համար:

Նկարագրություն

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը  շրջանակներում նախատեսում է պատրաստել տեսահոլովակ, որի նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում և մասնագիտական տեսանկյունից նրանց հավասար հնարավորություններ ընձեռելը: Տեսահոլովակում նկարահանվելու են 3-5 կանայք ՀՀ մարզերից և Երևանից, ովքեր կխոսեն իրենց փորձի մասին գյուղատնտեսության ոլորտում և իրենց խոսքով կկարողանան ոգեշնչել երիտասարդ աղջիկներին ու կանանց  գոյւղատնտեսությունը դիտարկել որպես եկամտաբեր զբաղմունք:  Տեսահոլովակը պետք է նաև ցույց  տա գյուղական կյանքի որոշ դրվագներ կանանց մասնակցությամբ:
Տեսահոլովակը տեղադրվելու է ICARE հիմնադրամի, ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի, ինչպես նաև այլ շահառուների կայքէջերում ու սոցիալական հարթակներում և հասանելի է լինելու հանրության համար։

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն տեսահոլովակներ պատրաստելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։

Տեսահոլովակ պատրաստողին առաջադրվող պահանջներ՝

  • Տեսահոլովակը պետք է հասանելի լինի MP4 մեդիա ֆորմատով։
  • Ունենա 2-3 րոպե տևողություն
  • Տեսահոլովակը պետք է նկարահանվի առնվազն 1080p բարձր կետայնությամբ՝ HD որակի 
  • Տեսահոլովակը պատրաստողը պետք է կատարի օպերատորական, մոնտաժային, ձայնային, երաժշտական, տեքստային (ենթագրեր) և համակրգչային աշխատանքեր 
  • Տեսահոլովակը պետք է ունենան հայերեն լեզվով ենթագրեր

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Գնառաջարկ
  2. Պատրաստած տեսաֆիլմերի հղումներ (առնվազն 5 ավարտված նախագծեր):

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. Սեպտմեբերի 17-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ david@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 99) 22 52 62, (374 94) 88 67 87
Էլ. Փոստ՝ david@icare.am
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։