Anna and Mariam’s success stories at EVN Wine Academy

Աննայի և Մարիամի հաջողութան պատմությունները EVN գինու ակադեմիայում

1.Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել գինեգործության ոլորտ և ինչո՞ւ ընտրեցիք EVN գինու ակադեմիան որպես կրթական ծրագիր։

Մարիամը ներկայացնում է, որ իր և իր ավագ քույրիկի՝ Աննայի, EVN Գինու ակադեմիա ընդունվելն ուղեկցվել է հետաքրքիր պատմություններով:

Մարիամը պատմում է, որ երբ դեռ դպրոցական էր և պետք է մասնագիտություն ընտրեր,  ընտրությունը կատարել է հիմնվելով երկու հիմնական կետերի վրա. -Ես փորձեցի հասկանալ, թե որ առարկաներով եմ ավելի շատ հետաքրքրված, ես սիրում էի մաթեմատիկա, ֆիզիկա , քիմիա առարկաները, որոնք անհրաժեշտ էին նաև գինեգործություն ուսումնասիրելու համար: Բացի այդ, ինձ ոգևորել էր նաև այն հանգամանքը, որ հայրս զբաղվում է տակառագործությամբ, իսկ հետագայում նաև գինեգործությամբ: Նա փորձում էր հասկանալ, թե ինչպես են տակառն ու գինին մեկտեղվում և միասին աշխատում` ստեղծելով նոր համ և որակ:Ես մտածում էի, որ հայրիկիս տարիների աշխատանքը պետք է ապարդյուն չանցնի և ինչ-որ մեկը պետք է շարունակի նրա գործը:Այդպիսով, ես որոշեցի ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ սովորելու գինեգործություն: Սակայն, տարիների ընթացքում ես հասկացա, որ կրթական համակարգն ու ուսուցման մեթոդներն այստեղ ինձ դուր չեն գալիս: Ես ցանկանում էի որակյալ կրթություն ստանալ այս ոլորտում: Այսպիսով, ես տեղեկացա EVN գինու ակադեմիայի մասին: Հիշում եմ, երբ ես ու ընկերուհիս առաջին անգամ եկանք ICARE հիմնադրամ և տեսանք EVN գինու ակադեմիան, այն մեզ համար մի լուսավոր կետ էր դարձել:Այսպիսով, ես պետք է բարելավեի անգլերենի իմ հմտությունները, որպեսզի կարողանայի ընդունվել EVN Գինու ակադեմիա:

-Եվ վերադառնալով Ձեր հիմնական հարցին, թե ինչու ընտրեցի EVN Գինու ակադեմիան՝ նշեմ, որ  այստեղ ուսանողներին հինարար և կիրառելի շատ գիտելիքներ են տրվում, ինչպես օրինակ՝ խաղողագործություն, բերքահավաք, մենք սովորում ենք, խաղողի վազի կառուցվածքը, հասկանում թե ինչպես է անհրաժեշտ մշակել խաղողի այգին լավ բերք ստանալու համար: Սովորում ենք քիմիա, համտեսում մեր արտադրած գինին և շատ այլ բաներ:

Աննան՝ ավագ քույրիկը, պատմում է, որ ինքը սովորում էր ԵՊՀ-ում՝ Արևելագիտության ֆակուլտետում, և չէր էլ մտածում գինեգործություն սովորելու մասին, նա մինչև անգամ չէր կարողանում գինի խմել մինչև EVN Գինու ակադեմիա ընդունվելը: -Բայց մի օր ամեն ինչ փոխվեց.-շարունակում է Աննան.- քույրս դեռ սովորում էր ՀԱԱՀ-ում, և այնպես պատահեց, որ մի անգամ նա ստիպված էր բացակայել դասերից մեկին և քանի որ ես և քույրս արտաքնապես մեկս մյուսին շատ նման ենք ես որոշեցի փոխարինել քրոջս, որպեսզի նա բացակա չստանա: Այդ օրը գործնական դաս էր անցկացվում. մենք այցելեցինք մի գինեգործարան, որտեղ մեզ ծանոթացրին գործարանին, այդեղ իրականացվող աշխատանքներին, մենք ունեցանք գինու համտես և ինձ այդ ամբողջ պրոցեսն այնքան հետաքրքրեց, որ ես հասկացա, որ ինքս էլ ցանկանում եմ սովորել գինեգործություն: Այդ ժամանակ քույրս արդեն ինձ պատմել էր EVN Գինու ակադեմիայի մասին և ես էլ առանց երկմտելու որոշեցի կրթությունս շարունակել այստեղ:

2.Ինչպե՞ս կնկարագրեք ձեր փորձը EVN գինու ակադեմիայում:

Մարիամը նշում է, որ EVN Գինու ակադեմիայում իր ստացած գիտելիքներից և փորձից զատ այստեղ սովորելու առավելություններից է նաև շփման և ծանոթությունների հնարավորությունը ամենատարբեր մասնագիտությունների, հետաքրքրությունների և ազգությունների տեր մարդկանց հետ:

Աննան ավելացրեց, որ EVN Գինու ակադեմիայում կրթություն ստանալը մեծ ազդեցություն է գործել իր կյանքում, քանի որ նա փոխել է իր հիմնական մասնագիտությունը և մեկ այլ ոլորտից անցում է կատարել այս ոլորտ: Նա կարծում է, որ EVN Գինու ակադեմիան հնարավոր չէ մեկ կամ երկու բառով նկարագրել, քանի որ այստեղ ամեն ինչ այքան հետաքրքիր է և բազմազան.այստեղ ուսանողները հնարավորություն ունեն մտածելու, ստեղծելու, փորձելու իրենց ստեղծածը:

3.Ի՞նչն է ձեզ ամենաշատը դուր եկել EVN գինու ակադեմիայում:

Աննան և Մարիամը նշում են, որ EVN Գինու ակադեմիայում իրենք ամենաշատը գնահատում են այն հանգամանքը, որ այստեղ ուսանողները կարող են ստանալ և՛ տեսական, և՛ գործնական շատ գիտելիքներ: Ուսանողներին տրվում են անհատական և խմբակային հանձնարարություններ, որոնք օգնում են ամրապնդել իրենց գիտելիքները:

4.Ինչպե՞ս են փոխվել ձեր կարիերայի ուղիները ակադեմիան ավարտելուց հետո:

Աննան և Մարիամը պատմում են, որ EVN-ում կրթություն ստանալուց հետո սկսեցին և՛ գինեգործարաններում աշխատել, և՛ զարգացնել իրենց ընտանեկան բիզնեսը, որը նույնպես կապվում է գինեգործության հետ:

5.Կպատմե՞ք ձեր ընտանեկան բիզնեսի մասին:

-Հայրս զբաղվել է տակառագործությամբ դեռևս 1995 թվականից: Այդ ժամանակ նա արտադրում էր փոքր տակառներ, բայց հետագայում նա հասկացավ, որ գինին կամ այլ ալկոհոլային խմիչքը ավելի նախընտրելի է պահել ավելի մեծ տակառներում.- պատմում է Մարիամը: -Տակառների արտադրությանը զուգահեռ նա սկսեց նաև զբաղվել գինիների և օղիների պատրաստմամբ: Նա տարբեր փորձարկումներ և ուսումնասիրություններ էր իրականացնում իր արտադրությունը զարգացնելու նպատակով: Հետագայում նա սկսեց պատրաստել 20-25 լիտրանոց տակառներ: Այժմ մենք փորձում ենք օգնել մեր հայրիկին զարգացնել մեր ընտանեկան բիզնեսը: Մենք փորձում ենք զարգացնել մեր բիզնեսը լրիվ նոր տեխնոլոգիաներով. գոյություն ունի տակառագործության համաշխարհային տեխնոլոգիա և տեխնոլոգիա, որը մենք ենք մշակել:

6.Ի՞նչ մարտահրավերների եք բախվում ձեր բիզնես գործունեության ընթացքում:

Այժմ մեր հիմնական մարտահրավերը սպառողներին սովորեցնելն է, թե ինչպես է պետք օգտագործել տակառը,-ասում են Մարիամն ու Աննան և շարունակում,- Կան մարդիկ, ովքեր 5 լիտր տարողությամբ տակառներում մոտ 10 տարի պահում են ալկոհոլային խմիչք, սակայն տակառն այդպես օգտագործելը սխալ է: Յուրաքանչյուր չափի տակառ ունի իր օգտագործման նպատակը, մեր նպատակներից է նաև մարդկանց իրազեկելը, թե ինչպես պետք է օգտագործել տվյալ տակառը: Տակառը որպես այդպիսին դեռևս մեծ կիրառություն չունի և մարդկանց առօրյա օգտագործման առարկաների մասը չի կազմում, այդ պատճառով էլ եթե օրինակ մարդկանց մեծ մասը գիտի մեղրի օգտակար հատկանիշների և կիրառելիության մասին ապա շատ քչերը գիտեն տակառների ճիշտ օգտագործման մասին: Մենք ցանկանում ենք նաև սպառողներին սովորեցնել , որը տակառը որպես հուշանվեր օգտագործելու փոխարեն դրա ճիշտ կիրառելիության դեպքում 20 տարի շարունակ կարելի է ալկոհոլային խմիչքն այդտեղ պահել և ամեն անգամ համտեսելիս լրիվ նոր համ ստանալ:

7.Ինչպե՞ս է փոխվել ձեր ընտանեկան բիզնեսը EVN գինու ակադեմիայում ձեր ուսումնառությունից հետո, ճի՞շտ է, որ EVN գինու ակադեմիան ձեզ տվել է հմտություններ, որոնք դուք կարող եք օգտագործել գինու բիզնեսի ոլորտում:

Երբ խոսում ենք տակառագործության մասին, արդեն իսկ խոսում ենք գինու մասին: EVN Գինու ակադեմիայում կրթություն ստանալուց հետո մենք մեր ընտանեկան բիզնեսին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցույց տալիս: Այստեղ մենք զարգացրել ենք նաև մեր հաղորդակցության հմտությունները: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք EVN-ում ստացած մեր գիտելիքներն օգտագործել մեր ընտանեկան բիզնեսում:

8.Ձեր կարծիքով ինչպե՞ս է ձեր բիզնեսը նպաստում Հայաստանի զարգացմանը։

Մեր ընտանեկան բիզնեսը՝ Armenia Keg-ը, ներկայացնում է տակառներ՝ արտադրված Տավուշի մարզի կաղնու փայտից։ Տակառները կիրառական ձեռքի աշխատանք են և նախատեսված են ալկոհոլային խմիչքների պահպանման ու հնացման համար: Մեր հայրը, ով էլ հենց զբաղվում տակառների արտադրությամբ իր գործում պրոֆեսիոնալ է և նրա կողմից արտադրված տակառները շատ որակյալ են, դիմացկուն և երկարակյաց: Մենք ցանկանում ենք  ցույց տալ, որ «արտադրված է Հայաստանում» արտադրանքը որակյալ է, այսինքն՝ սպառողների մոտ այն կդառնա որակի չափանիշ:

9.Եթե նոր ներդրումներ ունենայիք ձեր բիզնեսում, ո՞ր ուղղություններով կզարգացնեիք այն:

-Մեր ընտանեկան բիզնեսը հիմնվել է մեր բնակավայրում՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում,- պատմում են Մարիամը և Աննան և շարունակում -Մենք ապագայում ցանկանում ենք ընդլայնել մեր ընտանեկան բիզնեսը և ստեղծել «Գաստրո բակ»: Հայաստանում դեռևս չկա գինեգործարան, որտեղ կա նաև տակառագործարան, այսինքն՝ մենք առաջարկելու ենք նոր և յուրօրինակ կոնցեպտ: Վստահ ենք, որ այս գործունեությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը Բերդ քաղաքում: Մարդիկ կարող են այցելել մեր «Գաստրո բակ», վայելել մեր կողմից արտադրված գինին, սովորել թե ինչպես Է պետք գինին հնեցնել տակառներում, ցանկության դեպքում նրանք կարող ենք տակառ գնել, վայելել բնությունը, արշավել և այլն:

10.Ի՞նչ կարծիքի եք Հայաստանում գինեգործության մասին:

Քուրյիկները կարծում են, որ Հայաստանում գինու ոլորտը օր օրի զարգանում է. շուկայում պարբերաբար հայկական արտադրության նոր գինիներ են դուրս գալիս, որոնց մի մասը արտահանվում է, որն էլ Հայաստանին ճանաչում է բերում որպես գինեգործական երկիր և ավելացնում, որ EVN Գինու ակադեմիայի շնորհիվ ավելի շատ մարդիկ են սկսում գնահատել և ճանաչել հայկական արտադրության գինիները:

Anna and Mariam’s success stories at EVN Wine Academy

1.Why and how have you decided to enter the wine industry and why did you choose the EVN Wine Academy as an educational program?

Mariam tells that her and her older sister’s admissions to the EVN Wine Academy were accompanied by interesting stories. When I was still in school, I had to choose a profession. I made my choice based on two main points. I tried to figure out which subjects I was most interested in: I liked mathematics, physics, and chemistry subjects which are also needed to study winemaking.

In addition, I was inspired by the fact that my father was a barrel maker and later a winemaker. He was trying to understand how the barrel and the wine come together, working together to create a new taste and quality. I thought that my father’s years of work should not go in vain, that someone should continue his work. Thus, I decided to enter the National Agrarian University of Armenia to study winemaking.

However, over the years I have come to realize that I do not like the education system and teaching methods here. I wanted to get a quality education in this field. So I learned about EVN Wine Academy. I remember when my friend and I first came to the ICARE Foundation and found the EVN Wine Academy, it became a bright spot for us. So I had to improve my English skills to be able to enter EVN Wine Academy.

And returning to your main question, why did I choose the EVN Wine Academy? The answer is that here students are given a lot of basic and practical knowledge. We learn viticulture, the structure of the grape vine, we do harvesting and we understand how to cultivate a vineyard to get a good harvest. We study chemistry, taste the wine we produce, and much more.

Anna says that she studied Archeology at YSU, and she did not even think about studying winemaking, she could not even drink wine before entering the EVN Wine Academy. But one day everything changed. My sister was still studying at ANAU, so it happened that once she had to miss one of the classes, because my sister and I are very similar in appearance I decided to replace my sister so that she would not get an absence.

A practical lesson was held that day. We visited a winery, where we were introduced to the factory, the work done there, we had a wine tasting and I was so interested in the whole process that I realized that I also want to learn winemaking. By that time my sister had already told me about EVN Wine Academy and I decided to continue my education here without hesitation.

2.How have your experiences with this program been?

Mariam mentions that in addition to her knowledge and experience at EVN Wine Academy, one of the benefits of studying here is the opportunity to communicate and get acquainted with people of different professions, interests and even nationalities. Anna added that studying at EVN Wine Academy had a big impact on her life as she changed her major profession and moved from one field to another.

EVN Wine Academy can’t be described in one or two words, because everything here is so interesting and diverse. Here students have the opportunity to think, create and try what they have created.

 

3.What do you like best about the EVN Wine Academy?

Anna and Mariam mention that at EVN Wine Academy they appreciate the fact that students can get a lot of theoretical and practical knowledge. Students are given individual and group works which help to reinforce their knowledge.

4.How does your career paths have changed after your graduation?

Anna and Mariam tell that after getting an education at EVN, they started working in wineries and developing their family business, which is also connected to winemaking.

5.Can you tell us about your family business?

My father started making barrels in 1995. He used to make small barrels at the time, but later he realized that it was better to keep wine or other alcoholic beverages in larger barrels. In parallel with the production of barrels, he began to make wines and vodkas. He carried out various experiments and studies to develop his production. Later he started making 20-25 liter barrels.

We are now trying to help our dad grow our family business. We try to develop our business with completely new technologies. There is are international standards and technologies for making barrels and there is a new technology developed by us.

 

6.What is the challenge you’re addressing, and with whom?

Our main challenge now is to teach consumers how to use the barrel. There are people who keep alcoholic beverages in 5 liter barrels for about 10 years, but it is wrong to use the barrel that way. Each size barrel has a purpose for its use so one of our goals is to inform people how to use the barrel.

Barrels as such are not yet widely used; they are not part of the everyday use of people, so if, for example, most people are aware of the beneficial properties and usefulness of honey, very few know about the proper use of barrels.

We also want to teach consumers that instead of using the barrel as a souvenir, alcoholic beverages can be stored there for 20 years if used properly, to get a whole new taste every time tasting it.

7.How has your family business changed after your engagement there and is it true that the EVN Wine Academy gave you some skills which you can feel confident to use in the wine business industry?

When we talk about barrel making, we are already talking about wine. After graduating from EVN Wine Academy, we take a more professional approach to our family business. Here we have also developed our communication skills. We are pleased to have the opportunity to apply the knowledge gained at EVN to our family business.

8.In your opinion, how does your business contribute to the development of Armenia?

Our family business, Armenia Keg, presents barrels made of oak wood from Tavush region. The barrels are hand-made, designed to store and age alcohol. Our father is a professional in the production of barrels and is professional in his work, the barrels produced by him are very high quality, durable and long-lasting. We want to show that the product “made in Armenia” is high quality, that is, it will become a standard of quality for consumers.

9.If you had new investments in your business, in what areas would you develop it?

Our family business was established in our place of residence, Berd, Tavush region. We want to expand our family business in the future, to create a “Gastro Yard”. There is no winery in Armenia yet, where there is a barrel factory, that is, we will offer a new, unique concept. We are confident that this activity will contribute to the development of tourism in Berd. People can visit our “Gastro Yard”, enjoy the wine we produce, learn how to aged wine in barrels, if desired, they can buy barrels, enjoy nature, hike, etc.

10.What do you think about the wine industry in Armenia, are there any challenges there?

The wine sector in Armenia is developing day by day. New wines of Armenian production are regularly released on the market, some of which are exported, which brings Armenia recognition as a wine-producing country. It should be noted that thanks to the EVN Wine Academy, more people are beginning to appreciate and recognize Armenian wines.