«Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթացին մասնակցության համար Երևան-Դոբրիչ-Երևան երթուղով 2 կամ 3 արտաքին շահակցի ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ (կապված Գործողություն A.T4.2-ի հետ)
«Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթացին մասնակցության համար Երևան-Դոբրիչ-Երևան երթուղով 2 կամ 3 արտաքին շահակցի ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ (կապված Գործողություն A.T4.2-ի հետ)
Մրցույթի մասնակցության հրավեր
Վերջնաժամկետ: 01.09.2022թ․, 16:00
Հրապարակման համար: ICARE-BSB1135/044/AM/22
Հարգելի գործընկեր,
Սույնով Դուք հրավիրվում եք մասնակցել ԱՀԿՄԿ հիմնադրամին Երևան-Դոբրիչ-Երևան երթուղիով 2 կամ 3 ուղևորի փոխադրման ծառայության մատուցման մրցույթին։
ԵՄ-ֆինանսավորվող «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթաց, որին պետք է մասնակցեն ՀՀ կողմից երկու կամ երեք շահակից, ինչի համար ԱՀԿՄԿ-ն հայտարարում է Երևան-Դոբրիչ-Երևան երթուղիով ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախագիծը ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) և ծառայությունը մատուցող կազմակերպությանը Հիմնադրամի կողմից կտրամադրվի ազատման տեղեկանք։
Ուղևորափոխադրման ակնկալվող պայմանները՝
Մեկնում Երևանից | Մեկնում Դոբրիչից | Ուղղությունը | Երթուղու տեսակը |
21.11.2022 | 24.11.2022 երեկոյան կամ 25․11․2022 | Հետադարձով | Ուղիղ թռիչք կամ մեկ կանգառ կամ կոմբինացված տրանսֆեր |
Առաջարկը պետք է վավեր լինի առնվազն 24 ժամ մրցույթի վերջնաժամկետից հետո, այսինքն մինչև՝ 02.09.2022, 16:00։
3-4.4.PP5-A.T4.2_Part-A-B_Single-Tender-Invitation-letter_EN (2)