ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված
կազմակերպություններին մասնակցելու 2023թ. աուդիտորական ստուգման իրականացման մրցույթին:
Հիմնադրամի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 հասցով գընվող հիմնադրամի գրասենյակ կամ այցելել www.icare.am էլեկտրոնային կայք-էջ: Հիմնադրամի նախորդ տարիների որոշ ֆինանսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ինտերնետային ծանուցումների պաշտոնական հայտարարությունների www.azdarar.am կայք-էջում։

Հայտերը պետք է ներկայացվեն թղթային տարբերակով փակ կնքված և ստորագրված ծրարով՝ մինչև 2024թ.
փետրվարի 23-ը, ժամը 16:30, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 հասցեով:

Հարցերի դեպքում դիմեք՝ Հայկ Բալանյան, hayk@icare.am 094 255-525.

Մանրամասներին ծանոթանալու համար անցեք ստորև նշված հղումով․
ICARE Audit Announcement-2023