Քարտեզագրման փորձագետի ծառայությունների մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը  հրավիրում է քարտեզագրման փորձագետների՝ «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում քարտեզագրման փորձագետի ծառայության գնառաջարկ տրամադրելու:
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը իրականացնում է«Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ / ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:

Ծառայության մատուցման ժամկետ՝ 04 Հուլիսի, 2023թ․-ից մինչև 30 Նոյեմբերի, 2023թ․։

Հետաքրքրված փորձագետներին հրավիրում ենք հայտնել իրենց հետաքրքրությունը՝ իրենց ինքնակենսագրականը և
հայտարարությանը կցված Ձևը ստորագրված ներկայացնելով հիմնադրամին տպված տարբերակով կամ ուղարկել նշված
փաստաթղթերը PDF ձևաչափով davit.iskandaryan@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև 03․07․2023թ․,
ժամը՝ 14։00։
Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․

EcoServe_Expert cartograph_arm

EcoServe_expert_cartograph_eng