Պայմանագրերի ձևանմուշների և սխեմաների մշակման վերաբերյալ իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի հրավեր

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրավաբանական խորհրդատվության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ձեռքբերման մրցույթին:

  • Հայտը պետք է դրված լինի փակ, կնքված ծրարի մեջ, որի վրա պետք է նշված լինի
    ուղարկողի (մասնակցի) հասցեն և անվանումը, ստացողի՝ «Ագրոբիզնեսի
    հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հասցեն և
    անվանումը, մրցույթի ծածկագիրը, հետևյալ բառերը «Չբացել մինչև 2023թ. հուլիսի
    3-ը ժամը 17:00-ը»:
  • Մրցույթի առաջարկները կընդունվեն մինչև 2023թ. հուլիսի 3-ը ժամը 14:00-ը,
    հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, 2413, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, 1-ին շենք։

Հարցերի դեպքում պետք է դիմել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության
միջազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակից Արամ Զաքարյանին, +374
77230807 հեռախոսահամարով։

Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․

EcoServe_legal_services_arm

EcoServe_LegalServices_eng