ՈՒՂԵՎՈՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)
հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ուղևորատրանսպորտային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ձեռքբերման մրցույթին:

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը իրականացնում է «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ / ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:

Հարցերի դեպքում պետք է դիմել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակից Արամ
Զաքարյանին, +374 77230807 հեռախոսահամարով։

  • Հայտը պետք է դրված լինի փակ, կնքված ծրարի մեջ, որի վրա պետք է նշված
    լինի ուղարկողի (մասնակցի) հասցեն և անվանումը, ստացողի՝ «Ագրոբիզնեսի
    հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի
    հասցեն և անվանումը, մրցույթի ծածկագիրը, հետևյալ բառերը «Չբացել մինչև
    2023թ. հուլիսի 3-ը ժամը 17:00-ը»
  • Մրցույթի առաջարկները կընդունվեն մինչև 2023թ. հուլիսի 3-ը ժամը 14:00-ը,
    հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության
    միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, 2413, համայնք
    Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, 1-ին շենք։

Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․

ECOserve_transpot_services_arm

EcoServe_Transport_Services___eng