Ծրագրի հաշվապահի ծառայության մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը (այսուհետ՝
Հիմնադրամ) հրավիրում է հաշվապահների «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝
նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր)
շրջանակներում հաշվապահական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գնառաջարկ տրամադրելու:

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը իրականացնում է «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգայինհամագործակցության ընկերության (GIZ / ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:

Ծառայության մատուցման ժամկետ՝ 04 Հուլիսի, 2023թ․-ից մինչև 30 Նոյեմբերի, 2023թ․։

Հետաքրքրված փորձագետներին հրավիրում ենք հայտնել իրենց հետաքրքրությունը՝ իրենց ինքնակենսագրականը և
հայտարարությանը կցված Ձևը ստորագրված ներկայացնելով հիմնադրամին տպված տարբերակով կամ ուղարկել նշված

փաստաթղթերը PDF ձևաչափով davit.iskandaryan@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև 03․07․2023թ․, ժամը՝ 14։00։

Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․

EcoServe_accountant_arm

EcoServe_Accountant_eng