Գնումների մասնագետի ծառայությունների մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը (այսուհետ՝
Հիմնադրամ) հրավիրում է Գնումների մասնագետների «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների
բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի (այսուհետ՝
Ծրագիր) շրջանակներում գնումների կազմակերպման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գնառաջարկ
տրամադրելու:

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը իրականացնում է
«Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական
համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային
համագործակցության ընկերության (GIZ / ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:

Ծառայության մատուցման ժամկետ՝ 04 Հուլիսի, 2023թ․-ից մինչև 30 Նոյեմբերի, 2023թ․։

Հետաքրքրված մասնագետներին հրավիրում ենք հայտնել իրենց հետաքրքրությունը՝ իրենց ինքնակենսագրականը և
հայտարարությանը կցված Ձևը ստորագրված ներկայացնելով հիմնադրամին տպված տարբերակով կամ ուղարկել նշված
փաստաթղթերը PDF ձևաչափով davit.iskandaryan@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև 03․07․2023թ․,
ժամը՝ 14։00։

Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․

Ecoserve_procurement Manager_arm

EcoServe_Procurement_manager_eng