AGREEN նախագծի ինտերնետ-հարթակի և շահակիցների համար դրա հնարավորությունների ներկայացման

AGREEN նախագծի ինտերնետ-հարթակի և շահակիցների համար դրա հնարավորությունների ներկայացման

Տեղական բիզնես աշխատաժողով

Մայիսի 26, 2022թ․

Սույն թվականի մայիսի 26-ին կայանալու է «Անդրսահմանային դաշինք հանուն կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության զարգացման Սևծովյան ավազանում» (AGREEN, BSB-1135) նախագծի ինտերնետ-հարթակի և շահակիցների համար դրա հնարավորությունների ներկայացման տեղական բիզնես աշխատաժողովը։

Հանդիպման ժամանակ կներկայացվեն և կփորձարկվեն հարթակի հնարավորությունները, մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու դրանք և կիսվելու իրենց առաջարկություններով։

Աշխատաժողովին հրավիրված են քաղաքականության մշակման, գիտագործնական, կրթական, հետազոտական, բիզնես և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ հանդիպմանը հրավիրված են Գյուղատնտեսական Դաշինքի կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ինչպես մասնակցի, այնպես էլ զեկուցողների դերում։

Հանդիպումը իրականացվելու է ֆիզիկական միջավայրում՝ ամբողջական օրվա ձևաչափով։ Խոսելու ենք կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության, ոլորտի ներկայացուցիչների փոխկապակցվածության, կատարված աշխատանքի և հետագա անելիքների մասին։

Ձեր մասնակցությունը ամրագրելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝

https://forms.gle/eFaYkckdXuMmwSux9

Աշխատաժողովը կազմակերպվում է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Անդրսահմանային դաշինք հանուն կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության զարգացման Սևծովյան ավազանում» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում։

Հանդիպման մանրամասները կուղարկվեն գրանցված և հաստատված մասնակիցներին։

Աշխատաժողովի հրավերի նամակ

BSB1135_Invitation letter – May 26, 2022