Գյուղատնտես/ագրոէկոլոգ փորձագետի ծառայությունների մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր
Հայտարարության ամսաթիվ՝ 05.04.2022թ․
Գյուղատնտես/ագրոէկոլոգ փորձագետի ծառայությունների մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է գյուղատնտես փորձագետի/ագրոէկոլոգ փորձագետների տրամադրել ծառայությունների մատուցման գնառաջարկ հետևյալ ծառայությունների համար՝
Գործողություն | Ծավալ | Ակնկալվող արդյունք |
1) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ ՏԿԵՆ) աջակցություն ՀՀ բնական կերհանդակների վերաբերյալ դաշտային տեղեկատվության հավաքագրման գործընթացում համայնքների մասնակցության կառավարման ռազմավարական պլանավորման հարցում,
|
2 օր | Աշխատաժողովի անցկացմանը աջակցություն,
Հանդիպման արդյունքների հիման վրա Համայնքների ներգրավման ճանապարհային քարտեզի ներկայացում |
2) ՀՀ ՏԿԵՆ, խոշորացված համայնքների՝ բնական կերհանդակների կառավարմանը առնչվող գյուղատնտեսների, հողաշինարարների և այլ հնարավոր մասնագետների մասնակցությամբ առցանց դասընթացի անցկացում՝ «Բնական կերհանդակներում դաշտային տվյալների հավաքագրում՝ մեթոդաբանություն, գործիքներ, ժամանակագրություն, աշխատանքների կազմակերպման նրբություններ» | 3 օր | Առցանց կազմակերպված դասընթաց, ուսումնական նյութեր, շնորհանդես
|
3) ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԱՏՀ քարտեզագրողների համար երկօրյա դասընթացի անցկացում՝ «Բնական կերհանդակներից դաշտային տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, գործիքներ և ստացված արդյունքների մեկնաբանություն՝ քարտեզագրման նպատակով/արդյունքում»,
|
2 օր | Դեմառդեմ դասընթաց Նախարարությունում, ուսումնական նյութեր, շնորհանդես |
4) ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցության (extension) ծառայության աշխատակիցների համար առցանց դասընթացի անցկացում՝ «Բնական կերհանդակներում դաշտային տվյալների հավաքագրում՝ մեթոդաբանություն, գործիքներ, ժամանակագրություն, խոշորացված համայնքների համապատասխան մասնագետներին ցուցաբերվող աջակցության բնույթ»
|
2 օր | Առցանց կազմակերպված դասընթաց, ուսումնական նյութեր, շնորհանդես
|
Գիտելիքի բացերի և կարիքների գնահատում հետևյալ շահագրգիռ խմբերի շրջանակում՝
– ՀՀ ՏԿԵՆ կառավարող օղակ՝ տվյալների հավաքագրման գործընթացում համայնքների ներգրավման և կառավարման օղակ, – ՀՀ Էկոնոմիկայի աջակցության ծառայության մասնագետներ,
|
6 օր | – Հետազոտական գործիքներ, տվյալների մշակում, ոլորտի ներկայացուցիչների գիտելիքի և կարողությունների զարգացման առաջարկությունների ներկայացում |
Ընդամենը՝ 15 փորձագիտական օր |
Ներկայացված ծառայության ծանրաբեռնվածությունը համապատասխանում է 15 փորձագիտական օրվա, սակայն հնարավոր է հետագա փոփոխություններ՝ Կատարողի հետ համաձայնեցմամբ։
Հետաքրքրված փորձագետներին հրավիրում ենք հայտնել իրենց հետաքրքրությունը՝ իրենց ինքնակենսագրականը և հայտարարությանը կցված Ձևը ՀԱՎԵԼՎԱԾ 1 ստորագրված ներկայացնելով հիմնադրամին տպված տարբերակով կամ ուղարկել նշված փաստաթղթերը PDF ձևաչափով lilithavdalyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 08․04․2022թ․ 18։00։
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը իրականացնում է «Հայաստանում խոտածածկ տարածքների չափի, վիճակի և կենսազանգվածի քարտեզագրում» նախագիծը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ՝ ԷԿՈսերվ ծրագրի շրջանակում։