«ՖՐՈՒՏԵՆԻԱ» նախագծի երիտասարդական ճամբարի գրանցումը բաց է

 «ՖՐՈՒՏԵՆԻԱ» նախագծի երիտասարդական ճամբարի գրանցումը բաց է։

 Երիտասարդական ճամբարի հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեվածությունը այգեպտղաբուծության  վերաբերյալ և նպաստել  գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական  հմտությունների զարգացմանը։  

Գործունեության հիմնական նպատակը՝

  • երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը այգեպտղաբուծության արտադրության, շրջակա միջավայրի և ջերմաստիճանի վերաբերյալ,  
  • ոգեշնչել երիտասարդներին, ինչպես նաև կանանց և էթնիկական փոքրամասնության անդամներին, զարգացնել և իրականացնել փոքր բիզնեսը գյուղական համայնքներում,
  • մասնակիցներին պատրաստել գյուղական համայնքում բիզնեսի կառավարմանը,
  • զարգացնել ստեղծագործական և նորարարական մոտեցումները ագրոբիզնեսի ոլորտում։

 Ճամբարի շրջանակում  կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • սննդի կայուն արտադրություն,
  • շրջանաձև բիզնես մոդելի կիրառությունը այգեպտղաբուծության մեջ,
  • աշխարհագրական տեղեկատվական համակարգերի դերը գյուղատնտեսության մեջ,
  • պտղաբուծության և ինտենսիվ այգիների առանձնահատկությունները։

 Նախագծում ներառված են գործնական աշխատանքներ, թեմատիկ քննարկումներ, խմբային և անհատական աշխատանքներ, ագրոմշակույթի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ խնդիրների վերհանում և քննարկումներ՝ ապահովելու մասնակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացումը։ 

Ծրագրում ընդգրկված են ոլորտի լավագույն փորձագետներն ու մասնագետները՝ կիսվելու իրենց լավագույն փորձով և գիտելիքներով։

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար։ 

Վայր՝  Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տուն (Կոտայքի մարզ)

Տևողություն՝ 3 օր

Մեկնարկ՝ 25 օգոստոսի, 2022թ.

Ավարտ՝27 օգոստոսի, 2022թ.

Գրանցման վերջնաժամկետ՝ 24 օգոստոսի, 2022թ. 16:00

Գրանցում՝ https://forms.gle/F4g5SdkzkW2UttaZ8

Հիշեցնենք, որ «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում»  (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագիծն իրականացվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»  հիմնադրամի (ԱՀԿՄԿ) (www.icare.am) կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։