Տեսաֆիլմեր պատրաստող մասնագետի ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Ավստրիական Զարգացման Համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող`«Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման Ծրագիր Հայաստանում» նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակներում հայտարարում է մրցույթ տեսաֆիլմեր պատրաստող մասնագետի ընտրության համար։

Նկարագրություն

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է պատրաստել պտղաբուծությանն առնչվող թեմաներով կարճ տեսաֆիլմեր։ Տեսաֆիլմերը տեղադրվելու են տարբեր կայքերում ու սոցիալական հարթակներում և հասանելի են լինելու հանրության համար։

Նախատեսվող տեսաֆիլմերի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր օրինակը՝

https://youtu.be/IZQWlpA8onA

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն տեսաֆիլմեր պատրաստելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։

Տեսաֆիլմերին վերաբերող տեխնիկական պահանջները․

  • Տրամադրված տեսանյութերի հիման վրա կատարել բարձրորակ մոնտաժային աշխատանքներ
  • Տեսաֆիլմերը պետք է ունենան հայերեն լեզվով ենթագրեր
  • Տեսաֆիլմերը կարող են ունենալ բացատրական անիմացիոն դրվագներ (աղյուսակներ, շարժանկարներ, ցուցումներ և այլն)
  • Տեսաֆիլմերը պետք է հասանելի լինեն MP4 մեդիա ֆորմատով։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Գնառաջարկ (ներբեռնել ձևանմուշը)
  2. Պատրաստած տեսաֆիլմերի հղումներ:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2021թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեներին՝ sargis.mkrtchyan@gmail.com, sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61
Էլ. Փոստ՝ sargis@icare.am
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով: