Տեսահսկման համակարգեր տեղադրող ընկերության ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող`«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակներում հիմնված ինտենսիվ այգու տարածքում տեսահսկման համակարգ տեղադրող ընկերության ընտրության համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Ծառայության նկարագրությունը

ԱՀԿՄԿ հիմնադրամի կողմից ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հիմնված 1,5 հեկտար ինտենսիվ այգու տարածքում տեղադրել տեսահսկման համակարգ ՝ տարածքի շուրջօրյա անվտանգությունն ապահովելու նպատակով։ Տարածքի հետ կապված տվյալների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Առաջադրվող պահանջներ

  1. Առնվազն 3 տարվա փորձ նշված ոլորտում
  2. Անվճար երաշխիքային սպասարկում սարքերը տեղադրելուց հետո 18 ամսվա ընթացքում

Տեսանկարահանող սարքերին (2 սարք) առաջադրվող պահանջներ

  • Պատկերի որակը՝ 1080p Full HD կամ բարձր
  • 360 աստիճան պտտվող
  • Wi-Fi-ին միանալու հնարավորություն
  • Գիշերային նկարահանման հնարավորություն
  • Օնլայն դիտման և կառավարման հնարավորություն
  • Սերվերի վրա ձայնագրելու հնարավորություն
  • Ջրակայուն և ջերմակայուն

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Կատարված աշխատանքները հաստատող տեղեկատվություն (փաստաթղթեր, նկարներ և այլն)
  2. Գնառաջարկ՝ կցված ձևանմուշով։
  3. Գնագոյացման հաշվարկ՝ կցված excel ֆայլով։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը և պրակտիկ աշխատանքային փորձի հիմնավորումները։ Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2021թ. մայիսի 5-ը, ժամը 16:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեներին՝  sargis.mkrtchyan@gmail.com, sargis@icare.am:


Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61
Էլ. Փոստ՝ sargis.mkrtchyan@gmail.com
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։