ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ WINMASTER ԾՐԱԳԻՐ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ WINMASTER ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը հայտարարում է

գինեգործության և գինու բիզնեսի գծով վերապատրաստման WINMASTER ծրագրի ընդունելություն սիրիահայերի և տեղացիների համար: Վերապատրաստման նպատակն է՝ սիրիահայերի և տեղացիների համար զբաղվածության և ձեռնարկչության հնարավորություններ ստեղծել գինու արտադրության և գինու բիզնեսի ոլորտներում:

Ծրագրի նկարագրությունը

WINMASTER ծրագիրն առաջարկում է 4-5 ամիս տևողությամբ ինտենսիվ լսարանային և գործնական պարապմունքներ գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում: Մասնավորապես, ծրագիրը կներառի հետևյալ 6 մոդուլը.- Խաղողագործություն
– Գինու արտադրություն
– Գինու բիզնես և մարկետինգ
– Զգայորոշում
– Գինեգործարանի սարքավորումներ
– Գինու սանիտարիա

Յուրաքանչյուր մոդուլ համատեղում է լսարանային ուսուցումը և գործնական պարապմունքները գինու լաբորատորիայում, գինեգործարաններում և խաղողի այգիներում: Պարապմունքներն անցկացվելու են հայերենով՝ միաժամանակ ապահովելով նաև մասնագիտական-տեխնիկական եզրույթների անգլերեն տարբերակները:

Դասերն անցկացվելու են շաբաթական 3 անգամ, նախնական մտադրվածությամբ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Շաբաթ օրերի համար նախատեսված պարապմունքները գլխավորապես լինելու են տեղերում ճանաչողական այցելությունների տեսքով՝ այն մոդուլների պարագայում, որոնցով այդպիսի այցելություններն նախատեսված են:

Լսարանը բաղկացած կլինի մոտավորապես 15-20 ուսանողներից: Ընտրության ժամանակ նախապատվությունը կտրվի երիտասարդ կին թեկնածուներին:

Դասընթացը հաջողությամբ ավարտող մասնակիցներին աջակցություն կցուցաբերվի սեփական ստարտափ գինու արտադրություն հիմնելու հարցում:

Վերապատրաստման դասընթացն անվճար է:

Դիմելու ընթացակարգը

Դիմորդների ընտրությունը կկատարվի՝ կենսագրական փաստաթղթերը քննության առնելու և անձնական հարցազրույցների հիման վրա:
Ծրագրում ընդգրկվելու համար խնդրում ենք ձեր CV-ն ուղարկել էլ. փոստի ներքոբերյալ հասցեին՝մինչև 2019թ.-ի մայիսի 20ը:

anna.m@icare.am
Աննա Մխիթարյան, Ի-Վի-Էն գինու ակադեմիա


Ծրագիրն իրականացվում է«Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)կողմից՝ ԳԴՀ  տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ: