Ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կայանի իրականացման մրցույթի կազմակերպման հայտերի ներկայացման հրավեր/ICARE- AС010/AM/21

05.06.2021

ICARE հիմնադրամը սույնով հրավիրում է մասնակցել մրցույթի՝ Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակներում` Ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կայանի աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։ Ծրագրի հիմնական շահառուն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը՝ խթանելով եռակողմ գործակցությունը արտադրության ոլորտի, ուսանողների/երիտասարդ մասնագետների ու ագրոձեռներեցների միջև՝ գործնական և նորարարական գյուղատնտեսական գիտելիքների և հմտությունների ձևավորման միջոցով։

Դիմումի ձևը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր կարող եք ներբեռնել այստեղ։