Կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ զբաղվող ընկերության ընտրության բաց մրցույթ (հայտերի ընդունման վերժնաժամկետի երկարաձգում)

ICARE հիմնադրամը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում հայտարարում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ զբաղվող ընկերության ընտրության բաց մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Նկարագրություն

ICARE հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակում նախատեսում է 2021թ․-ի գարնանը հիմնել պտղատու ինտենսիվ այգի։ Առաջադրվող ցուցումները և այգու տարածքի նկարագրությունը կարող եք ներբեռնել այստեղ, այգու նախագիծը՝ այստեղ:։

Մասնակցության համար հարկավոր է ներկայացնել

  • Գնառաջարկ
  • Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ժամկետները
  • Օգտագործվող դետալների և սարքավորումների ծագումն ու հատկանիշները (արտադրման երկիր, արտադրող կազմակերպություն և այլն)  
  • Մասնակցի կողմից կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման փորձը հավաստող տեղեկատվություն (փաստաթղթեր, հիմնված այգիների նկարներ, հասցեներ, այլ տվյալներ)
  • Երաշխիքային սպասարկման մասին տեղեկատվություն
  • Հավաստագրերի (առկայության դեպքում) մասին տեղեկատվություն

Հայտերի պատրաստման հրահանգներ

  • Գնառաջարկը պետք է ուժի մեջ լինի մինչև 2021թ․-ի մայիսի 30-ը։
  • Գնառաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի (ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում ազատված է ԱԱՀ-ից)։
  • Գնառաջարկը պետք է ստորագրված և կնքված լինի հայտատուի լիազոր ներկայացուցչի կողմից։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հայտերը կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով ներկայացված գինն ու մասնակցի փորձը տվյալ ոլորտում։ Մասնակիցներն արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: Հանձնաժողովի կողմից ընտրված հայտատուն կտեղեկացվի լրացուցիչ: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

 

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և ժամկետները.

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝  30 դեկտեմբերի 2020թ․, ժամը 17:00:

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրադրությունը` մրցութային հայտերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հայտի  կնքված և ստորագրված օրինակի լուսապատճեն խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեներին՝ sargis@icare.am և sargis.mkrtchyan@gmail.com:

Կարևոր նշումներ

  • Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ երկարաձգելու հայտերի ներկայացման ժամկետը, համապատասխանաբար հետաձգելով հայտերի բացման նիստի անցկացման ամսաթիվը։
  • Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի մինչ մրցույթի վերջնաժամկետին նախորդող օրը՝ իր նախաձեռնությամբ կամ ի պատասխան անհրաժեշտ պարզաբանումներ տալու խնդրանքին, կատարել փոփոխություններ մրցույթի փաստաթղթերում։
  • Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու բաց մրցույթից և ավարտելու այդ գործընթացը, առանց ընդունված հայտերի արդյունքներով՝ պայմանագիր կնքելու, ընդ որում կազմակերպիչը չի հատուցում մասնակցի կողմից կատարված ծախսերը։

Կապ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան փող․ 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61
Էլ. Փոստ՝ sargis@icare.am, sargis.mkrtchyan@gmail.com
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ նշված էլ․ փոստի հասցեներին։