ԱՏՀ և հեռահար զոնդավորման համընթաց դասընթացների մշակման և մատուցման մասնագետների մրցույթ

Ծառայության իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան
Սկիզբը՝ 15․10․2021
Ավարտ՝ 30.04.2022
Զբաղվածությունը՝ 40-55 լրիվ աշխատանքային օր
Ֆինանսավորող՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)
Կազմակերպություն՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամ

ԱՏՀ և հեռահար զոնդավորման մասնագետ(ներ)ը (այսուհետ՝ Մասնագետներ) պետք է իրականացնեն համընթաց դասընթացներ (on-the-job training) ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան աշխատակիցների համար։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ

  1. Երկշաբաթյա դասընթացի մասնակցություն (հոկտեմբերի 18-29),
  2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար երկարաժամկետ համընթաց դասընթացների ուսումնական պլանի մշակում (հոկտեմբերի 18-30),
  3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար համընթաց դասընթացների անցկացում և ուսումնական նյութերի ստեղծում (նոյեմբեր 2021 – ապրիլ 2022),
  4. Դասընթացի մասնակիցների գիտելիքի և դրա աճի նախնական, ընթացիկ և ավարտական գնահատում (նոյեմբեր 2021 – ապրիլ 2022),
  5. Հաշվետվությունների ներկայացում (հոկտեմբեր 2021 – ապրիլ 2022)։

 

Ծրագրի մասին՝ «Հայաստանում խոտածածկ տարածքների չափի, վիճակի և կենսազանգվածի քարտեզագրում» ծրագիրը  ՀՀ-ում իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից՝ GIZ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների վերաբերյալ տվյալների շերտերի՝ քարտեզների մշակում և ներդրում, ինչը մեծ դեր կունենա հուսալի և ճշգրիտ տվյալների հիման վրա քաղաքականության մշակման, որոշումների կայացման և շրջակա միջավայրի հետ համահունչ տնտեսական, մասնավորապես՝ գյուղատնտեսական գործունեության իրականացման հարցում:

 

Հետաքրքրված անձիք իրենց հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը պետք է ուղարկեն էլեկտրոնային նամակի միջոցով՝ «GIZ_GIS expert position» թեմայով (subject) հետևյալ էլեկտրոնային հասցեներին միաժամանակ՝

lilith@icare.am , lilithavdalyan@gmail.com , stepan.v.khachatryan@gmail.com

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 11.10.2021թ ժամը՝ 10:00

GIZ-ICARE_Call for GIS expert_JOB DESCRIPTION