Ակվապոնիկ համակարգի կառուցման ընկերության մրցույթի հրավեր

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ` շահառու ձկնաբուծական տնտեսության արդիականացում իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

  • 150 մ2 (10մ×15մ) և 70 մ2 (10մ×7մ) ընդհանուր մակերեսով ակվապոնիկ ջերմոցի կառուցման համար մանրամասն գնային առաջարկ: Գնային առաջարկը յուրաքանչյուր տարբերակի համար պետք է ներկայացնել առանց և ներառյալ  հովացման և տաքացման համակարգերը: Ջերմոցը պետք է կառուցել պոլիէթիլենային թաղանթով:  Պայմանագրի արժեքը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ-ի (տրամադրվելու է հարկազատման տեղեկանք),
  • կառուցման ժամկետները,
  • լրացուցիչ այլ մասնագիտական տեղեկություններ:

Մրցույթի պայմանները.

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է ԱՀԿՄԿ հիմնադրամ ներկայացնել մինչև 2018թ. օգոստոսի 14-ը, ժամը 17:00-ը` կնքված ծրարներով:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը.
1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և այլ փաստաթղթերը պետք է ներկայացնել փակ կնքված ծրարով:
2. Հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում է ԱՀԿՄԿ հիմնադրամի գրասենյակում` ք. Երևան, Տերյան 74 հասցեով:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշում է մրցութային հանձնաժողովը` հաշվի առնելով գնառաջարկը և ժամկետները:

Հարցերի դեպքում զանգահարեք 055/094 04 05 41 կամ Ընկերությանը պատկանող որևէ հեռախոսահամարով:

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս` (010)522839, ներքին` 11 կամ 28
Ինտերնետային կայք www.icare.am