Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ Աննան կիսվում է իր հաջողության պատմությամբ

1.Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք սովորել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում:

Ագրոբզինեսի ուսուցման կենտրոնի մասին վաղուց էի լսել, բայց կառույցի մասին ավելի լավ պատկերացում կազմեցի՝ մասնակցելով ICARE հիմնադրամի կողմից  կազմակերպված ուսումնաճանաչողական այցերից մեկին: Այդ այցը հնարավորություն տվեց ծանոթանալու բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերին, այստեղ սովորելու հեռանկարներին և կրթական մեթոդներն, այդ ինֆորմացիան ինձ մոտիվացրեց կրթությունս այստեղ շարունակել: 

2.Կպատմե՞ք այստեղ ունեցած Ձեր տպավորությունների մասին, ինչպե՞ս են անցել ուսանողական տարիներն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում:

Իրականում, մեծ ուրախությամբ եմ հիշում ուսանողական տարիներս, քանի որ շատ հետաքրքիր և հագեցած ուսանողական կյանք եմ ունեցել. այստեղ ես գտել եմ այն, ինչը որ փնտրում էի կրթական համակարգում: Ագրոբզինեսի ուսուցման կենտրոնն առանձնանում է ուսուցման արևմտյան կրթական մեթոդներով: Նաև կարող եմ առանձնացնել, այն  հանգամանքը, որ դասախոսներն իրենց ոլորտում կայացած մասնագետներ են, ովքեր դասավանդման ընթացքում կիսվում են իրենց փորձով, գործնական և արդիական օրինակներով: Ինձ նաև մոտիվացնում էր դասաժամանակի ազատությունը. ուսանողը կարող է հանգիստ թեյ, սուրճ խմել դասի ընթացքում, կամ եթե ցանկանում է կանգնած դասը լսել ոչ մի խնդիր չկա նաև այդ հարցում: Դասընթացներն այստեղ շատ արդյունավետ են անցնում, քանի որ դասերն ընթանում են ինտերակտիվ բնույթով. քննարկումներ, հարցուպատասխան: Այստեղ ուսանողներին հնարավորություն է տրվում նաև զարգացնելու խմբակային աշխատանքներ իրականացնելու հմտությունները: Աստեղ ուսանողը ստանում է գիտելիքներ և հմտություններ է, որոնք նրան աշխատաշուկայում դարձնում են մրցունակ, իսկ աշխատավայրում ինքնավստահ:

3.Կառանձնացնե՞ք այն ամենակարևորը, որը ստացել եք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում:

Կարծում եմ կառանձնացնեի սերը՝ ուսուցանելու, դասավանդելու մեջ ներդրված: Փոքր տարիքից ինձ դուր էր գալիս, հետաքրքրում էր դասավանդումը և դասավանդման նկատմամբ ունեցածս սերը հասավ իր գագաթնակետին, երբ ես այստեղ հանդիպեցի իմ դասախոսներին, ովքեր իրենց օրինակով ցույց էին տալիս, որ դասավանդումը կյանքի մի հրաշալի ուղղություն է, որով կարելի է ընթանալ և կարելի է զուգահեռ նաև այլ մասնագիտությամբ աշխատել և որոշակի գործունեություն ծավալել: Ինձ համար սա ուսումնական հաստատաության շատ լավ օրինակ է.ուսանողի համար շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ որ նա փորձում է գիտելիք ստանալ: Նշեմ նաև, որ ուսանողն այստեղ ստանում է այնպիսի բազային գիտելիքներ, որոնք վերջինս կարող է կիրառել ցանկացած ոլորտում:

4.Ինչպե՞ս է Ձեր ակադեմիական կրթությունն օգնել Ձեզ հասնել հաջողությունների: 

Ասյտեղ ես ստացա կրթությունն այն տարբերակով, որը փնտրում էի:Նշեմ, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եվրոպական այլ համալսարանների հետ ունեցած միջազգային համագործակցությունների շնորիվ ես կրթությունս 6 ամսով շարունակել եմ Եվրոպայում, որը հրաշալի հնարավորություն է եղել ինձ համար. փորձի փոխանակում, նոր գիտելիքներ,շրջագայություններ, բայց և այնպես ես ափսոսում էի, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում չէի սովորելու այդ կիսամյակ: Այստեղ կարող եմ առանձնացնել նաև այն հանգամանքը, որ կրթությունը հիմնված է մարդկային արժեքների, հմտությունների վրա, ինչպես օրինակ՝ ինքնավստահությունը, կապերի ձևավորումը և հաստատումը, բանակցություններ վարելու հմտությունները և այլն: Այս ամենը հիմք է հանդիսանում ուսանողի համար ճանապարհ հարթելուն որպես մասնագետ կայանալու հարցում  և աշխատաշուկայում  լավագույնս գնահատվելու համար:

5.Ի՞նչ դեր է խաղում արտադրական փորձաշրջանն ուսանողի համար աշխատանք գտնելու հարցում:

Փորձաշրջանի ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային միջավայրին, այն ոլորտին որտեղ որ անցկացնում են իրենց փորձաշրջանը, որի արդյունքում ուսանողները կարողանում են ամրապնդել իրենց ակադեմիական գիտելիքները և դրանք կիրառել գործնականում: