To read the announcement in English, click here ANNOUNCEMENT_ENG
ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախագծի անվանումը՝ Հավելյալ արժեքի ստեղծում մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացման համար
«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) անունից, որը գործում է ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) ներքո: Ծրագիրը նաև ԳԴՀ արտաքին գործերի նախարարության (AA) պատասխանատվությունն է:
PROGRESS ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ:
PROGRESS ծրագրի աջակցությամբ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագիծը աջակցում է Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի և հատապտուղների վերամշակման արժեշղթաներում կայուն և կլիմակայուն լուծումների խթանմանը։
Նպատակն ու ակնկալվող արդյունքները
Ցուցադրական նախագծերի առաջարկների մշակման և ներկայացման սույն հրավերի նպատակը գործնական, նորարարական և մասշտաբավորվող նախաձեռնությունների բացահայտումն ու աջակցությունն է, որոնք առաջարկում են ռեսուրսարդյունավետ և կլիմակայուն լուծումներ մրգերի և հատապտուղների վերամշակման ոլորտում։
Առաջարկվող նախագծերը պետք է նպատակ ունենան՝
- Զարգացնել մրգերի և հատապտուղների վերամշակվան ենթակառուցվածքները՝ ներառյալ չորացման, փաթեթավորման և պահպանման լուծումներ։
- Ներդնել առաջադեմ տեխնոլոգիաներ և լուծումներ՝ վերամշակված արտադրանքի որակի բարձրացման և պահպանման ժամկետի երկարացման համար՝ նվազեցնելով արտադրական կորուստները։
- Ամրապնդել համագործակցությունը ֆերմերների, վերամշակողների և մատակարարների միջև։
Ցուցադրական նախագծերը պետք է ծառայեն նաև որպես ուսուցման և փորձի փոխանակման հարթակներ վերամշակման ոլորտում ներգրավված շահակիցների համար։
Ընտրված շահառուն պետք է՝
- Կիսվի ձեռք բերված փորձով և գիտելիքներով այլ ագրոբիզնեսների և ֆերմերների հետ,
- Կազմակերպի ուսուցողական հանդիպումներ և ցուցադրություններ՝ ներկայացնելով կիրառվող տեխնոլոգիաներն ու արդյունքները։
Ակնկալվող արդյունքներ
· Մրգերի և հատապտուղների վերամշակված արտադրության ոլորտում նորարարական և ռեսուրսարդյունավետ լուծումների ներդրում,
· Վերամշակմամբ զբաղվող տեղական ագրոբիզնեսների կարողությունների զարգացում,
· Ցուցադրական և ուսուցողական հարթակների ձևավորում և գիտելիքների տարածում, մասնավորապես առնվազն 3 բաց դռների օրվա կազմակերպում՝ ապահովելով առնվազն 50 մասնակցի ներգրավում (որից առնվազն 20-ը՝ կանայք)։
Համապատասխանության չափանիշներ
Իրավասու են ՀՀ-ում գրանցված այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են մրգերի և հատապտուղների վերամշակում։
Դիմորդները պետք է՝
- Լինեն ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություն։
- Ունենան առնվազն 2 տարվա փորձ մրգերի և հատապտուղների վերամշակման ոլորտում։ Արտահանման փորձը կամ միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը կդիտվեն որպես առավելություն։
- Համագործակցեն ֆերմերների հետ (օրինակ՝ պայմանագրային գյուղատնտեսություն)։
- Ունենան նշված վերամշակման ոլորտում տեխնոլոգիական բարելավումների ներդրման փորձ։
- Ապահովեն առնվազն 30% համաֆինանսավորում։
Նախագծի տևողությունը և ֆինանսավորումը
Նախագիծը պետք է իրականացվի առավելագույնը 18 ամիսների ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբեր ամիսը։
Յուրաքանչյուր դիմորդ պարտավոր է ապահովել առնվազն 30% համաֆինանսավորում (կանխիկ և/կամ ոչ դրամական ձևով)՝ որպես նախագծի ընդհանուր բյուջեի մաս։
Առաջարկվող ներդրումները և սարքավորումները պետք է հստակ կապված լինեն նախագծի նպատակների հետ և նպաստեն ֆերմերների, ագրոբիզնեսների և պտղի ու հատապտղի արժեշղթայի ընդհանուր զարգացմանը։ Դիմորդները պետք է ապահովեն, որ ձեռք բերված բոլոր սարքավորումները օգտագործվեն ցուցադրական և ուսուցողական նպատակներով։
Գնահատում և ընտրության չափանիշներ
Նախագծերը կգնահատվեն հետևյալ կշռված չափանիշներով․
| # | Չափանիշներ | Գնահատման նկարագրություն | Գնահատման միջակայք | Կշիռ (%) | |
| 1 | Հիմնական թեմային համապատասխանություն | Գնահատել նախագծի համապատասխանությունը հիմնական թեմատիկ ուղղությանը (օր.՝ մրգերի և հատապտուղների վերամշակման արժեշղթայի զարգացում, բարելավում, արդյունավետության բարձրացում, շուկայի հասանելիության ընդլայնում, կլիմայակայուն և ռեսուրսախնայող լուծումների ներդրում)։ | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 12% | |
| 2 | Նորարարություն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում | Գնահատել առաջարկվող տեխնոլոգիաների նորարարականությունը։ | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 4% | |
| 3 | Գիտելիքի փոխանակման և ցուցադրական ներուժ | Գնահատել դիմորդի կարողությունները գիտելիքի փոխանակման ու ցուցադրական միջոցառումների իրականացման հարցում | 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) | 8% | |
| 4 | Շահառուների ընդգրկում | Գնահատել, արդյոք ներկայացված տվյալներն իրատեսական են և ներառում են ուղղակի և անուղղակի շահառուների | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 8% | |
| 5 | Կիրառելիության պոտենցիալը ՀՀ տարբեր մարզերում | Գնահատել նախագծի մասշտաբավորման կամ այլ մարզերում կիրառման հնարավորությունը | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 12% | |
| 6 | Բարենպաստ միջավայր | Գնահատել, թե որքան արդյունավետ կերպով է միջավայրը (քաղաքականությունները, ենթակառուցվածքները, աջակից կառույցները, մատակարարման ուղիները և մարդկային ռեսուրսները) աջակցում նախագծին | 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) | 10% | |
| 7 | Շրջակա միջավայրի կայունություն և կլիմայի հարմարվողականություն | Գնահատել նախագծի ներուժը՝ շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայի հարմարավողականությանը, շրջանաձև տնտեսությանը և ռեսուրսարդյունավետությանը նպաստելու տեսանկյունից | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 12% | |
| 8 | Գենդերային ցուցանիշներ | Գնահատել, թե որքանով է նախագիծը խթանում կանանց ներառականությունը և հավասար հնարավորությունները։ | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 4% | |
| 9 | Տնտեսական արդյունավետություն | Գնահատել ներկայացվող լուծման ֆինանսական արդյունավետությունը, ներառյալ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ներդրումների վերադարձ, շուկաներ, արտահանման հնարավորություններ | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 15% | |
| 10 | Կայունություն | Գնահատել հավանականությունը, որ նախագիծը ֆինանսավորման նախնական փուլի ավարտից հետո կշարունակի գործել, կմնա շահութաբեր և ֆինանսապես կենսունակ։ | 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) | 15% |
Նախագիծը կարող է ֆինանսավորվել միայն նախնական ընտրված դիմորդների «Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում» իրականացնելուց հետո՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։
Հայտադիմումի փաթեթ(ՀՂՈՒՄ)
Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- Հայտադիմում (Հավելված 1)
- Մանրամասն բյուջե (Հավելված 2)
- Հայտարարություն (Հավելված 3)
- Դիմորդի պետական գրանցման վկայական
- Տեխնոլոգիական կառավարման համար պատասխանատու անձի ինքնակենսագրությունը (CV) (ոչ պարտադիր)
- Շահագործվող արտադրական հզորությունների առկայության ապացույցներ (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր և այլն)
- Առկա արտադրական տարածքի, սարքավորումների նկարներ, հավաստագրեր և այլ փաստաթղթեր։
Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը
- Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 17․05․2026թ․, ժամը՝18։00։
- Թղթային տարբերակով, թերի լրացված կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 799 799:
