ԱՌՑԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նախագիծ: Հավելյալ արժեքի ստեղծում մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացման համար

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը՝ «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագծի շրջանակում, կազմակերպում է առցանց տեղեկատվական հանդիպում այն պոտենցիալ շահառուների համար, ովքեր հետաքրքրված են մասնակցելու մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացմանն ուղղված հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում կներկայացվի տեղեկատվություն մասնակցության չափանիշների, դիմելու ընթացակարգի, համաֆինանսավորման պահանջների, ֆերմերների և ագրոբիզնեսների համար ակնկալվող օգուտների, ինչպես նաև նախաձեռնության այլ մանրամասների վերաբերյալ։

📅 Ամսաթիվ: 16.03.2026
🕒 Ժամ: 11:00
💻 Ձևաչափ: Առցանց (Zoom platform)

Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

https://us06web.zoom.us/j/82976988330?pwd=7pI0oSs8psrQLxVbDFTBKERVlnGk0a.1

Meeting ID: 829 7698 8330

Passcode: 890418

 

Առցանց հանդիպմանը միանալու տեխնիկական խնդիրների առկայության դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 95 09 05 61: