Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Գինու ծով»(The Sea of Wine) ծրագրի փակման արարողությունը։
Ծրագրի նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը Սևծովյան տարածաշրջանում,որը կօգնի գինեգործական զբոսաշրջության շահագրգիռ կողմերին մշակել ընդհանուր մոտեցումներ իրենց գինեգործական արտադրանքի զարգացման համար:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին «Գինու ծով» ծրագրի ամփոփ արդյունքները և պաշտոնապես մշակված գինու երթուղիները և տարածաշրջանի գինու ոլորտի մասին համապարփակ տեղեկություն պարունակող կայքը։
Որից հետո, ծրագրի անդամ չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Հունաստանի ներկայացուցիչները ներկայացրին գինու զբոսաշրջությունն իրենց երկներում:
Միջոցառմանը ներկա էին՝ խաղողագործության, գինեգործության, զբոսաշրջության ոլորտիպետական կառավարման համակարգի ու գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներ ինչպես նաև գինեսերներ, բլոգերներ ու լրագրողներ: