Senior Students of Agribusiness Teaching Center Present Outstanding Diploma Projects

Ս․թ․հունիսի 3-ին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 4-րդ կուրսի ավարտական ուսանողները ներկայացրին իրենց դիպլոմային աշխատանքները Ներկայացված աշխատանքները պարզապես ավարտական աշխատանքեր չէին. դրանք ապագա իրական ձեռնարկատիրական գործունություններ և հիմնավոր հետազոտություններ էին, որոնք պատրաստ են կյանքի կոչվելու։ Յուրաքանչյուր աշխատանք արտացոլում էր ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը և ոլորտի արդի պահանջներին հետևելու կարողությունը։

Ավարտական աշխատանքները ներառում էին բիզնես գաղափարներ, ինչպիսիք են․ ընկույզի կաթի և բանջարեղենային չրերի արտադրություն, բարձրորակ սև տրյուֆելի արտադրություն՝ հարակայուն գյուղատնտեսական գործելակերպի կիրառմամբ, ինչպես նաև քինուայի ալյուրի արտադրություն։ Հետազոտական ուղղությամբ ուսանողները անդրադարձել էին կարևոր թեմաների, ինչպիսիք են կլիմայի փոփոխության ազդեցությունը ագրարային ոլորտի վրա, էլեկտրական մեքենաների ինտեգրումը հարակայուն գյուղատնտեսական գործելակերպերին, ջերմատնային պայմաններում հապալասի մշակության տնտեսական արդյունավետությունը և պեստիցիդների բացասական ազդեցության նվազեցման ուղիները։

Ուսանողները ոչ միայն կարողացել էին տեսական գիտելիքները վերածել գործնական լուծումների, այլև պատրաստել էին իրենց գաղափարների փորձնական տարբերակները։ Ներկայացվող նմուշները հնարավորություն տվեցին հանձնաժողովի անդամներին և ներկա հյուրերին ամբողջական պատկերացում կազմել՝ թե ինչի մասին խոսվեց այդ մի քանի րոպեների ընթացքում։ Այս ակնառու աշխատանքները ապացուցեցին, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները պատրաստ են իրական ոլորտային մարտահրավերներին։ Շնորհավորում ենք մեր ուսանողներին այս կարևոր ակադեմիական փուլը պատվով հաղթահարելու համար և մաղթում նորանոր հաջողություններ։

On June 3 of this year, the graduating students of the 4th year at the Agribusiness Teaching Center presented their diploma projects.

These projects were much more than just final assignments; they represented future real entrepreneurial ventures and well-founded research ready to be put into practice. Each project reflected the students’ professional skills and their ability to meet current industry demands.

The diploma works included innovative business ideas such as walnut milk and vegetable dried products, premium black truffle production using sustainable agricultural practices, as well as quinoa flour production.

On the research front, students addressed important topics like the impact of climate change on the agricultural sector, the integration of electric vehicles into sustainable farming practices, the economic efficiency of raspberry cultivation in greenhouses, and ways to reduce the negative effects of pesticides.

The students not only transformed theoretical knowledge into practical solutions but also developed prototypes of their ideas. The presented samples allowed the committee members and guests to gain a comprehensive understanding of the projects discussed during the brief presentations.

These outstanding works proved that the Agribusiness Teaching Center students are well-prepared to face real challenges in the field. We congratulate our students for successfully completing this important academic milestone and wish them continued success.