Օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության սարքավորումների ձեռքբերում

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

Օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության սարքավորումների ձեռքբերում

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը, «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագծի շրջանակում, հրավիրում է որակավորված մատակարարներին ներկայացնելու բաց առաջարկներ օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության սարքավորումների ձեռքբերման նապատակով։

Մրցույթի ծածկագիր՝ ICARE-PR-024_AM_26

Հայտադիմում

Հայտերի ներկայացում` Հայտերը պետք է ներկայացվեն առձեռն, թղթային տարբերակով, կնքված փակ ծրարների մեջ, ծրարների վրա պետք է նշված լինի ուղարկողի (մասնակցի) հասցեն, անվանումը, հեռախոսահամարը և էլփոստի
հասցեն, ստացողի՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հասցեն և անվանումը, մրցույթի ծածկագիրը։
Մրցույթային առաջարկները պետք է ներկայացնել հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, գ․ Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք։
Կոորդինատներ (Google map)՝ https://maps.app.goo.gl/RFWfgsNzv9wRFYFR8
Այս կետից հարկավոր է հետևել ցուցանակների վրա նշված ցուցումներին։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2026թ-ի հունիսի 01-ը, ժամը 15:00-ն:

Մրցույթի փաթեթի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 43 799 799, իսկ սարքավորումների հետ կապված հարցերով՝ +374 99 739 978 հեռախոսահամարին։
Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի։