Meet Sem Manukyan, an inspiring startup founder from the Zabel Yessayan Agribusiness Center’s AgriHUB creative platform! 💡🌱

Ծանոթացե՛ք, Սեմ Մանուկյանն է՝ Զաբել Եսայան Ագրոբիզնես Կենտրոնի ԱգրիՀԱԲ ստեղծագործական հարթակի նոր ոգեշնչող ստարտափը:
 Սեմը, բանակից վերադառնալուց հետո, մեծ ցանկություն ուներ իր գաղափարները կյանքի կոչելու և ինքնուրույն գործարար ուղի սկսելու: Նրա հետաքրքրությունը սնկի արտադրության հանդեպ ձևավորվեց, երբ սկսեց ուսումնասիրել ոլորտը և հասկանալ դրա ներուժը:
Այսօր Սեմը, հոր և եղբոր աջակցությամբ, իրականացնում է սնկի արտադրության վերաբերյալ հետազոտություն՝ երեք տեսակի սնկի սորտերի աճի պայմանները մանրամասն և գործնական տեսանկյունից ուսումնասիրելով: ZYAC-ի ԱգրիՀԱԲ-ին միանալով՝ նրանք որոշեցին իրենց հետազոտական ուղին սկսել փոքր քայլերով՝ նախքան մեծ ներդրումներ կատարելը։ Սա ևս մեկ վառ օրինակ է, որ մեր երիտասարդները հետաքրքրված են ագրարային ոլորտով և պատրաստ են նորարարությամբ մոտենալ իրենց գաղափարներին։
Մաղթում ենք հաջող հետազոտական աշխատանքներ և սպասում հետագա հետաքրքիր զարգացումներին: