2021 թվականի հուլիսի 29-ին կայացավ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում առաջին միջազգային բիզնես համաժողովը, որը նվիրված էր Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության տարածաշրջանային բրենդինգին։
Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Շրջակա միջավայրի Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ Փոխվարչապետի գրասենյակում ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների և ծրագրերի կառավարման մասով պատասխանատու Աստղիկ Հայրապետյանը, ընդհանուր նախագծի համակարգող Վիոլետա Դիմիտրովա-Նայդենովան և ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը։
Համաժողովի նպատակն էր միավորել նախագծի վեց գործընկեր երկրների ներկայացուցիչներին և ներկայացնել ձեռքբերված գիտելիքը և առաջարկվող բրենդինգ ռազմավարությունը։
Համաժողովը կազմակերպվել է հիբրիդային ձևաչափով, որտեղ չորս գործընկեր երկրներ ապահովել են ֆիզիկական ներկայացուցչություն, երկուսը մասնակցել են առցանց։
Հանդիպման ժամանակ ֆիզիկապես ներկա է գտնվել ավելի քան 50 մասնակից պետական, ակադեմիական, միջազգային, հանրային և բիզնես համայնքներից, և տարբեր երկրներից մոտ 50 մասնակից միացել է ZOOM հարթակի միջոցով։
Համաժողովի ժամանակ իրականացվել է համաժամանակյա թարգմանություն և հանդիպումը համապատասխանաբար ձայնագրվել երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն։
Համաժողովի անգլալեզու տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=DgAr_P6fV98&t=29s
Համաժողովի հայալեզու տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=de8pvFVDvxM&t=12765s