Վնասատուների և հիվանդությունների ինտեգրված կառավարման (ՎՀԻԿ/IPDM) մոնիթորինգի համակարգերի ձեռքբերման մրցույթ

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը, «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագծի շրջանակում, հրավիրում է որակավորված մատակարարներին ներկայացնելու բաց առաջարկներ Վնասատուների և հիվանդությունների ինտեգրված կառավարման (ՎՀԻԿ/IPDM) մոնիթորինգի լիարժեք գործող համակարգի համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման մատակարարման, տեղադրման, շահագործման հանձնման և բաժանորդագրային ծառայությունների իրականացման համար։

Մրցույթի ծածկագիր՝ ICARE-PR-035/AM/25

Մրցույթին դիմելու վերջնաժամկետ՝ Առաջարկների հարցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, թղթային տարբերակով` փակ ծրարով, մինչև 16.01.2026թ․, ժամը՝ 15:00, ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ։

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել ստորև տեղադրված հղումով․

Հայտադիմում

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 43 799 799 հեռախոսահամարին։