ICARE-AUD/006/AM/23. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Ծածկագիր` ICARE-AUD/006/AM/23

  1. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու 2022թ. աուդիտորական ստուգման իրականացման մրցույթին:
  2. Հիմնադրամի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 2-րդ մասնաշենք, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ կամ այցելել www.icare.am էլեկտրոնային կայք-էջ: Հիմնադրամի նախորդ տարիների որոշ ֆինանսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ինտերնետային ծանուցումների պաշտոնական հայտարարությունների www.azdarar.am կայք-էջում։
  3. Աշխատանքների գնային առաջարկները նշել միայն ՀՀ դրամով՝ ներառյալ անուղղակի հարկերը:
  4. Հայտերը պետք է ներկայացվեն թղթային տարբերակով փակ կնքված և ստորագրված ծրարով՝ մինչև 2023թ. փետրվարի 24-ը ժամը 16:30 ք. Երևան, Տերյան 74 հասցեով:
  5. Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցելու հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2023թ. փետրվարի 27-ին, ժամը 17:00-ին հիմնադրամի գրասենյակում:

Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

  1. մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.
  2. մասնագիտական փորձառություն.
  3. տեխնիկական միջոցներ.
  4. ֆինանսական միջոցներ.
  5. աշխատանքային ռեսուրսներ:
  6. մատուցված ծառայությունների աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանություն:

Մասնակիցը իր հայտում պիտի ներկայացնի նաև պայմանագրի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը, մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Աուդիտորական ծառայությունների շրջանակը. իրականացնել Հիմնադրամի ֆինասնական հաշվետվությունների աուդիտ 2022թ համար գործող կարգին և ազգային ու միջազգային ստանդարտներին համապատսախան, նաև դիտարկելով սկզբնական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը, հարկային օրենսդրության և Հիմնադրամների մասին օրենքին համապատասախանությունը, ինրպես նաև տալ Հիմնադրամին խորհրդատվություն հաշվապահական հաշվառման շտկման ու բարելավման ուղղությամբ:
Աշխատանքը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2023թ. հունիսի 10-ը: Աուդիտորական եզրակացությունը պիտի ներկայացվի հայերեն և անգլերեն լեզուներով մինչև 2023 թ. հունիսի 16-ը:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է ոչ միայն առաջարկված նվազագույն գնից ելնելով, այլ նաև հաշվի առնելով աուդիտորական ընկերություն փորձը, խոշոր հաճախորդների կազմը, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը նախկինում և ներկայում:
Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:
Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

Հարցերի դեպքում դիմել՝ Հայկ Բալանյան.
+374 94-255-525.
hayk@icare.am
Տնօրեն` Արթուր Գրիգորյան

06 փետրվարի 2023թ.