ICARE-036/AM/25 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Ծածկագիր` ICARE-036/AM/25

  1. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու 2025թ. աուդիտորական ստուգման իրականացման մրցույթին:
  2. Հիմնադրամի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 հասցով գընվող հիմնադրամի գրասենյակ կամ այցելել www.icare.am էլեկտրոնային կայք-էջ: Հիմնադրամի նախորդ տարիների որոշ ֆինանսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ինտերնետային ծանուցումների պաշտոնական հայտարարությունների www.azdarar.am և https://src.taxservice.am կայք-էջերում։
  3. Աշխատանքների գնային առաջարկները նշել միայն ՀՀ դրամով՝ առանձին նշելով ԱԱՀ-ը:
  4. Հայտերը պետք է ներկայացվեն թղթային տարբերակով փակ կնքված և ստորագրված ծրարով՝ մինչև 2026թ. հունվարի 16-ը, ժամը 14:00, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 հասցեով:
  5. Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցելու հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2026թ. հունվարի 16-ին, ժամը 14:00-ին հիմնադրամի գրասենյակում:

Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

  1. մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,
  2. մասնագիտական փորձառություն,
  3. տեխնիկական միջոցներ,
  4. ֆինանսական միջոցներ,
  5. աշխատանքային ռեսուրսներ,
  6. աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանություն:

Մասնակիցն իր հայտում պիտի ներկայացնի նաև պայմանագրի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը, մասնակցի թիմի որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը, ինչպես նաև՝ աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Աուդիտորական ծառայությունների շրջանակը. իրականացնել Հիմնադրամի ֆինասնական հաշվետվությունների աուդիտ 2025, 2026 և 2027թ համար գործող կարգին և ազգային ու միջազգային ստանդարտներին համապատսախան, նաև դիտարկելով սկզբնական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը, հարկային օրենսդրության և Հիմնադրամների մասին օրենքին համապատասախանությունը, ինչպես նաև տալ Հիմնադրամին խորհրդատվություն հաշվապահական հաշվառման շտկման ու բարելավման ուղղությամբ:

Աշխատանքը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2026թ. հունիսի 10-ը: Աուդիտորական եզրակացությունը պիտի ներկայացվի հայերեն և անգլերեն լեզուներով մինչև 2026թ. հունիսի 16-ը:

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է ոչ միայն առաջարկված նվազագույն գնից ելնելով, այլ նաև հաշվի առնելով աուդիտորական ընկերություն փորձը, խոշոր հաճախորդների ցանկը, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը նախկինում և ներկայում:

Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը

Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:Հարցերի դեպքում դիմեք՝ Հայկ Բալանյան, balanyan@yahoo.com  094 255-525.

Տնօրեն                                                  Արթուր Գրիգորյան

29 դեկտեմբերի 2025թ.