«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» եռամսյա դասընթաց

Մեկնարկում է «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» եռամսյա դասընթացը։

Հարգելի՛ գործընկերներ և ոլորտով հետաքրքրված անձինք,

ICARE հիմնադրամը ուրախությամբ հայտարարում է, որ շարունակվում է «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» խորացված եռամսյա դասընթացը՝ նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել արդի գիտելիքներ և գործնական հմտություններ ջերմատնային տնտեսության ոլորտում։

  • Դասընթացին մասնակցելու հրավերը բաց է
    Ագրոնոմների,
  • Գյուղատնտեսական կազմակերպությունների և ֆերմերային տնտեսությունների աշխատակիցների և
  • Ջերմատնային արտադրությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար։

 

Դասընթացի հիմնական ուղղությունները․
✔️ Ջերմատների կառուցման և ժամանակակից համակարգերի կառավարման հիմունքներ
✔️ Հիդրոպոնիկ և գրունտային ջերմատների շահագործման առանձնահատկություններ
✔️ Տարբեր մշակաբույսերի բարձր արդյունավետությամբ մշակման տեխնոլոգիաներ
✔️ Հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ և պայքարի միջոցառումներ
✔️ Կենսաբանական պայքարի նորարարական մեթոդաբանություն
✔️ Ջերմատնային բիզնեսի կազմակերպման և արդյունավետ կառավարման հիմնադրույթներ

Դասընթացի արժեքը 190,000 դրամ է:

Դասընթացն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ տեսական և գործնական բաղադրիչների համատեղմամբ։ Ապահովվում է մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և ոլորտային ամենաարդյունավետ գիտելիքների փոխանցումը։

Դիմելու կարգը․
Դասընթացի սկիզբը նախատեսվում է 2025 թ․ հոկտեմբերի 14-ին։ Դիմելու վերջնաժամկետը 2025 թ հոկտեմբերի 12-ն է: Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնե ստորև տեղադրված հայտադիմումը։

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել` greenhouse@icare.am Էլ․ փոստի հասցեով կամ զանգահարել Whatsapp հավելվածի միջոցով 37491 901478 հեռախոսահամարին։