«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» կրթական ծրագիր
«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս տեսական և գործնական հիմնարար գիտելիքներ ստանալ ջերմատնային համակարգերի, մշակաբույսերի մշակության և ջերմատնային բիզնեսի կառավարման սկզբունքների վերաբերյալ։
Ծրագիրը նախատեսված է ինչպես արհեստավարժ ագրոնոմների, այնպես էլ սկսնակների համար, որոնք հետաքրքրված են ջերմատնային գործունեությամբ։
Այս կրթական ծրագիրը գերազանց հնարավորություն է ընձեռում դառնալու առաջատար ագրոնոմ և աշխատելու լավագույն ջերմատնային տնտեսություններում կամ հիմնելու սեփական ջերմատունը։
Ծրագրի տևողությունը․ 8 ամիս, մեկնարկը՝ մայիսին
Ծրագրի լեզուն․ Հայերեն
Ծրագրի ծանրաբեռնվածությունը․ Շաբաթական 2 դաս, 2-ական ժամ տևողությամբ
Ծրագրի ձեւաչափը․ Ծրագիրն ապահովում է դասավանդման և ուսուցման առկա և առցանց հնարավորություն։
Փորձուսուցում և ջերմատնային այցելություններ․ 4 շաբաթյա փորձուսուցում և գործնական փորձի ձեռքբերում ՀՀ խոշոր ջերմատնային տնտեսություններում։
Հավաստագիր․ Ծրագրի ավարտին ICARE հիմնադրամը տրամադրում է մասնակցության հավաստագիր։
Դասավանդվող մոդուլներն են՝
- Ջերմատան միջավայրի անվտանգություն
- Բույսերի անատոմիայի ընդհանուր հիմունքներ
- Ջերմատան միջավայրի կառավարում
- Գրունտային ջերմատների շահագործման հիմունքներ
- Հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքներ
- Լոլիկի մշակության տեխնոլոգիա
- Վարունգի մշակության տեխնոլոգիա
- Ելակի մշակության տեխնոլոգիա
- Ազնվամորու մշակության տեխնոլոգիա
- Գերբերայի մշակության տեխնոլոգիա
- Պղպեղի մշակության տեխնոլոգիա
- Վարդի մշակության տեխնոլոգիա
- Բարձրարժեք մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
- Ջերմատան համակարգեր
- Ջերմատնային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ
- Ջերմատնային վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ
- Կենսաբանական պայքարի միջոցառումներ
- Ջերմատան բիզնեսի կառավարում
Հնարավորություն է տրվում մասնակցել ծրագրի առանձին մոդուլներին։
Հետադարձ կապ․
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
Հայաստան, 0009, Երևան, 74 Տերյան փ․
Հեռ․ +37498 334 565
Էլ․ հասցե․ admissions@icare.am