ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Նախագծի անվանումը՝ Ցրտահարությունից պաշտպանության համակարգի ցուցադրում խաղողի այգիներում

«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) անունից, որը գործում է ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) ներքո: Ծրագիրը նաև ԳԴՀ արտաքին գործերի նախարարության (AA) պատասխանատվությունն է:

PROGRESS ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ:

PROGRESS ծրագրի աջակցությամբ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագիծը աջակցում է Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի և հատապտուղների արժեշղթաներում կայուն և կլիմակայուն լուծումների խթանմանը։

Նպատակ

Սույն հրավերի նպատակն է բացահայտել և աջակցել այն խաղողի այգիներին, որոնք պատրաստ են ընդունել ցուցադրական փորձնական ծրագրեր, փորձարկել ցրտահարությունից պաշտպանության համակարգերը և մասնակցել տվյալների հավաքագրմանը և գիտելիքների փոխանակմանը։

Աջակցության շրջանակը

Ընտրված շահառուն կստանա՝

  •  Ցրտահարությունից պաշտպանության համակարգ՝ մինչև 2000 գծամետր երկարությամբ։

Համապատասխանության չափանիշներ

Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝

Գտնվելու վայր

  • Խաղողի այգին պետք է գտնվի Արարատի կամ Արմավիրի խաղողագործական շրջաններում
  • Այգին պետք է գտնվի այնպիսի տարածքում, որտեղ պարբերաբար առկա է գարնանային ցրտահարության ռիսկ

Այգու բնութագիր

  • Կիրառվում են կառուցվախքային էտման համակարգեր (օր.՝ Կորդոն /Cordon/, Գյույո /Guyot/)
  • Այգու շարքերի կառուցվածքը հարմար է համակարգի տեղադրման համար
  • Ներգրավված է ագրոտուրիզմում (օր.՝ գինու տուրիզմ, այգու այցելություններ, համտեսներ և այլն)

Տեխնիկական պահանջներ

  • Եռաֆազ հոսանք (400Վ)
  • Կայուն ինտերնետ կապ

Հանձնառություն

Դիմորդները պետք է պատրաստ լինեն՝

  • Տրամադրել այգու առանձին հատվածներ համեմատության համար՝ համակարգով և առանց համակարգի
  • Կատարել տվյալների հավաքագրում և վերլուծություն

Դիմորդի բնութագիր

Նախապատվություն կտրվի այն դիմորդներին, որոնք ունեն՝

  • Գյուղատնտեսական/խաղողագործական կրթություն, գիտելիքներ կամ փորձ
  • Խաղողի այգու կառավարման փորձ
  • Համակարգը շահագործելու և սպասարկելու կարողություն
  • Տվյալներ հավաքագրելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու կարողություն

Ընտրված շահառուի պարտականությունները

Ընտրված շահառուն պարտավոր է՝

  • Համագործակցել տեխնիկական մասնագետների հետ համակարգի տեղադրման և շահագործման ընթացքում
  • Ապահովել համակարգի պատշաճ օգտագործումը և հիմնական սպասարկումը
  • Մասնակցել տվյալների հավաքագրմանը (օր.՝ ջերմաստիճան, ցրտահարության վնասներ, բերքատվության համեմատություն)
  • Ապահովել մուտք մոնիթորինգի և դաշտային այցերի համար
  • Կազմակերպել ցուցադրական միջոցառումներ, ներառյալ՝
  • առնվազն 4 բաց դռների օր՝ ներգրավելով առնվազն 50 մասնակից (ֆերմերներ, մասնագետներ և ագրոբիզնեսի ներկայացուցիչներ), որոնցից առնվազն 20-ը՝ կանայք
  • դաշտային ցուցադրություններ

Ակնկալվող արդյունքները

  • Համակարգի արդյունավետության ցուցադրում Հայաստանի պայմաններում
  • Համեմատական տվյալների ստացում՝ պաշտպանված և չպաշտպանված այգու հատվածների միջև
  • Կլիմայակայուն տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության և կիրառման մակարդակի բարձրացում

Ընտրության չափանիշներ

Դիմումները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

  • Տարածքի համապատասխանություն (գտնվելու վայր, ցրտահարության ռիսկ, ենթակառուցվածք)
  • Տեխնիկական պատրաստվածություն (էլեկտրականություն, այգու կառուցվածք, ինտերնետ կապ)
  • Գործառնական կարողություն և հանձնառություն մասնակցելու փորձարկմանը և տվյալների հավաքագրմանը
  • Դիմորդի փորձառություն և գիտելիքներ
  • Ցուցադրական և ընդլայնման ներուժ։

Ցուցադրվող տեխնոլոգիա (Frolight համակարգ – ցուցադրական տեխնոլոգիա)

Ցուցադրությունը նախատեսվում է իրականացնել Frolight ցրտահարությունից պաշտպանության համակարգի կամ նմանատիպ ինֆրակարմիր տեխնոլոգիայի տեղադրմամբ, որը նախատեսված է խաղողի վազերը գարնանային ցրտահարությունից պաշտպանելու համար։

Համակարգը գործում է ճառագայթային ջերմությունն ուղղակիորեն փոխանցելով բույսերին, ապահովելով՝

  • Միատեսակ պաշտպանություն ամբողջ այգում
  • Ավելի քիչ կախվածություն եղանակային պայմաններից
  • Ավտոմատացված աշխատանք և հեռավար մոնիթորինգ
  • Շրջակա միջավայրի վրա ցածր ազդեցություն և էներգիայի արդյունավետ օգտագործում

Համակարգը, որպես կանոն, պահանջում է՝

  • Ինֆրակարմիր խողովակների տեղադրում այգու շարքերի երկայնքով
  • Եռաֆազ հոսանքի առկայություն
  • Կառավարման միավորի և մոնիթորինգ հարթակի ինտեգրում

Լրացուցիչ տեղեկատվության համար անցեք հետևյալ հղումով՝
https://docs.google.com/document/d/1BeUMBrV7OmVk2EFiwS3ar2G4aEetSHOW/edit?usp=drive_link&ouid=103419329073131321256&rtpof=true&sd=true

Նախագծի տևողությունը և ֆինանսավորումը

Նախագիծը պետք է իրականացվի առավելագույնը 18 ամիսների ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբեր ամիսը։

Դիմորդներից համաֆինանսավորում չի պահանջվում։

Սակայն դիմորդները պետք է իրենց միջոցներով ապահովեն համակարգի տեղադրման և շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը կամ ստեղծումը (օրինակ՝ եռաֆազ հոսանք, ինտերնետ կապ, տարածքի պատրաստվածություն)։

Դիմորդները կարող են նշել՝ արդյոք ցանկանում են իրենց միջոցներով ընդլայնել համակարգի ծածկման տարածքը (ըստ ցանկության)։

Գնահատում և ընտրության չափանիշներ 

Նախագծերը կգնահատվեն հետևյալ կշռված չափանիշներով․

# Չափանիշներ Գնահատման նկարագրություն Գնահատման միջակայք Կշիռ (%)
1 Տարածքի համապատասխանություն և ցրտահարության ռիսկ Գնահատել այգու ընդհանուր վիճակը։ Գնահատել՝ արդյոք այգին գտնվում է համապատասխան մարզում և այնպիսի տարածքում, որտեղ պարբերաբար առկա է գարնանային ցրտահարության ռիսկ և արդյոք այն հարմար է ցուցադրության համար 1–10 (1՝ ցածր համապատասխանություն, 10՝ բարձր համապատասխանություն) 25%
2 Տեխնիկական պատրաստվածություն և ենթակառուցվածք Գնահատել անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը (օր.՝ եռաֆազ հոսանք, այգու համապատասխան կառուցվածք, էտման համակարգ) և տեղադրման պատրաստվածությունը 1–10 (1՝ ցածր պատրաստվածություն, 10՝ բարձր պատրաստվածություն) 25%
3 Գործառնական կարողություն և հանձնառություն Գնահատել դիմորդի կարողությունն ու պատրաստակամությունը՝ ապահովելու համակարգի շահագործումն ու սպասարկումը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու փորձարկմանը, տվյալների հավաքագրմանը և ծրագրի շրջանակում նախատեսված գործողություններին։ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 20%
4 Ցուցադրական և գիտելիքների փոխանակման ներուժ Գնահատել դիմորդի կարողությունն ու պատրաստակամությունը՝ կազմակերպելու բաց դռների օրեր և կիսվելու արդյունքներով այլ ֆերմերների և շահակիցների հետ։ 1–10 (1՝ ցածր կարողություն, 10՝ բարձր կարողություն) 15%
5 Դիմորդի փորձառություն և գիտելիքներ Գնահատել դիմորդի գյուղատնտեսական/խաղողագործական փորձառությունը և այգու կառավարման փորձը 1–10 (1՝ ցածր փորձառություն, 10՝ բարձր փորձառություն) 15%

Նախագիծը կարող է ֆինանսավորվել միայն նախնական ընտրված դիմորդների «Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում» իրականացնելուց հետո՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։

Հայտադիմումի փաթեթ(ՀՂՈՒՄ)

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  1. Հայտադիմում (Հավելված 1)
  2. Դիմորդի պետական գրանցման վկայական (եթե կիրառելի է)
  3. Խաղողի այգու կառավարման համար պատասխանատու անձի ինքնակենսագրությունը (CV) (ոչ պարտադիր)
  4. Այգու նկատմամբ սեփականության կամ իրավական օգտագործման իրավունքի և անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապացույց (օր.՝ սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, լուսանկարներ, եռաֆազ հոսանքի առկայության հաստատում և այլն)

Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը

  • Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 08.06.2026 թ, ժ. 18:00։
  • Թղթային տարբերակով, թերի լրացված կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 799 799: