Exploring Germany’s Orchards

ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 նախագծի շրջանակում ուսումնական այցի մասնակիցները Գերմանիայում շարունակեցին իրենց միջազգային այցելությունը՝ ծանոթանալով պտղաբուծության եվրոպական առաջադեմ փորձին։

Նախագծի շրջանակում մասնակիցները այցելեցին «Tree Nursery Johannes Schmitt» տնկարանային տնտեսություն, որտեղ ծանոթացան ժամանակակից տնկարանային տնտեսության կառավարմանն ու բարձրորակ տնկանյութի արտադրությանը։ Ներկայացվեցին բազմացման և պատվաստման տեխնիկաները, ծառերի խնամքի և աճեցման մեթոդները, ինչպես նաև մրգատու ծառերի որակի ստանդարտներն ու պահանջները։

Մասնակիցները այցելեցին նաև «Walther» պտղաբուծական ֆերմերային տնտեսություն, որը մասնագիտացած է կեռասի արտադրության մեջ։ Այստեղ անցկացվեց համապարփակ սեմինար, որը ընդգրկում էր պտղային արժեքային ամբողջ շղթան՝ սկսած արտադրությունից մինչև բերքահավաքից հետո մշակում, փաթեթավորում, մարքեթինգ և վաճառք։

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան նոր հիմնված այգիներին, ուսումնասիրեցին տնկման տեխնիկաներն ու այգիների նախագծումը, ինչպես նաև գործնականում կիրառեցին էտման տարբեր մեթոդներ կեռասի և սալորի այգիներում։ Քննարկվեցին նաև ոռոգման համակարգերը, բույսերի պաշտպանության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ անձրևապաշտպան և հակակարկտային համակարգերը։

Ծրագիրը շարունակվեց Հարավային Բավարիայում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի Շլախտերս պտղաբուծական գիտա-փորձարարական կայանում։

Այստեղ մասնակիցները համագործակցեցին համալսարանի գիտահետազոտական անձնակազմի հետ՝ ուսումնասիրելով պտղաբուծության առաջադեմ համակարգերը և այգիների կառավարման նորարարական մոտեցումները։ Ներկայացվեցին այգեգործական համակարգերը, ինտեգրված և օրգանական արտադրության մեթոդները, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ժամանակակից ռազմավարությունները։

Բացի այդ, մասնակիցները ծանոթացան մշակման առաջադեմ տեխնիկաներին, խնձորի սորտերի բազմազանությանը և արմատակալների ընտրության կարևորությանը՝ որպես արդյունավետ և կայուն պտղաբուծության ապահովման հիմնական գործոններ։

Within the framework of the FRUITENIA-2 project, participants of the international study tour continued their program in Germany, further expanding their practical knowledge and exposure to advanced European practices in fruit growing.

The program included a visit to Tree Nursery Johannes Schmitt, where participants explored modern nursery management and high-quality planting material production. They were introduced to key processes such as propagation and grafting techniques, tree cultivation and care, as well as the quality standards required for fruit trees intended for commercial orchards.

The group also visited Walther Fruit-Growing Farm, a family-run enterprise specializing in sweet cherry production. Here, participants took part in a comprehensive workshop covering the entire fruit value chain – from cultivation and production to post-harvest handling, packaging, marketing, and sales. During this visit, participants observed planting techniques and orchard design, and practiced pruning methods in cherry and plum orchards. Key discussions also focused on irrigation systems, plant protection strategies, as well as modern technologies, such as rain protection and anti-hail systems.

The program then continued at the Schlachters Experimental Station of Weihenstephan-Triesdorf University of Applied Sciences in Southern Bavaria.

At the experimental station, participants engaged with HSWT research staff and explored advanced fruit growing systems and innovative approaches to orchard management. The sessions covered planting systems, integrated and organic production methods, and modern pest and disease management strategies.

Participants also gained insights into advanced cultivation techniques, as well as the diversity of apple varieties and the importance of rootstock selection in achieving sustainable and efficient orchard production.