BSB1135/AGREEN – ICARE-BSB1135/044/AM/22 – հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգում

«Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթացին մասնակցության համար Երևան-Դոբրիչ-Երևան երթուղով 2 կամ 3 արտաքին շահակցի ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ (կապված Գործողություն A.T4.2-ի հետ)

Մրցույթի մասնակցության հրավեր

Երկարաձգված վերջնաժամկետ: 12.09.2022թ, 17:00

Հրապարակման համար: ICARE-BSB1135/044/AM/22

Սույնով Դուք հրավիրվում եք մասնակցել ԱՀԿՄԿ հիմնադրամին Երևան-Դոբրիչ-Երևան երթուղիով 2 կամ 3 ուղևորի փոխադրման ծառայության մատուցման մրցույթին։

ԵՄ-ֆինանսավորվող «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթաց, որին պետք է մասնակցեն ՀՀ կողմից երկու կամ երեք շահակից, ինչի համար ԱՀԿՄԿ-ն հայտարարում է Երևան-Դոբրիչ-Երևան երթուղիով ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախագիծը ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) և ծառայությունը մատուցող կազմակերպությանը Հիմնադրամի կողմից կտրամադրվի ազատման տեղեկանք։

Ուղևորափոխադրման ակնկալվող պայմանները՝

Մեկնում Երևանից Մեկնում Դոբրիչից Ուղղությունը Երթուղու տեսակը
21.11.2022 24.11.2022 երեկոյան կամ 25․11․2022 Հետադարձով Ուղիղ թռիչք կամ մեկ կանգառ կամ կոմբինացված տրանսֆեր

 Մրցույթը հաղթողի հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր։

Առաջարկը պետք է վավեր լինի առնվազն 24 ժամ մրցույթի վերջնաժամկետից հետո, այսինքն մինչև՝ 13.09.2022, 17:00։

 Դիմելու կարգը

Մրցույթի մասնակիցների ցանկում դիտարկվելու համար դիմորդը պետք է համապատասխանի ՄԱՍ 2-ում (տե՛ս անգլերեն տարբերակը) ներկայացված պահանջներին և ներկայացնի պահանջվող փաստաթղթերը։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բառացման և ընտրության չափանիշներին, որոնք նշված են  հայտարարագրի ձևի մեջ (declaration form):

Խնդրում ենք ուղարկել ամբողջությամբ  լրացված և ստորագրված Ձևերը անգլերեն լեզվով՝ մասնակցության հայտը և հայտարարագիրը, ինչպես նաև գնառաջարկը էլեկտրոնային եղանակով բոլոր նշված էլեկտրոնային հասցեներին նախքան  2022թ սեպտեմբերի 12ը, ժամը 17:00։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընտրությունը կատարվելու է Որակ գնի դիմաց սկզբունքով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի պատասխանատվության ներքո է, որպեսզի դիմորդը մանրամասն ուսումնասիրի մրցույթի պայմանները և պահանջները նախքան դիմելը և ներկայացնի ավարտուն և ճիշտ լրացված դիմում նախքան դիմումների վերջնաժամկետը։

Մանրամասները ներկայացված են կից․

3-4.4.PP5-A.T4.2_Part-A-B_Single-Tender-Invitation-letter_EN

(3)3-4.4.PP5-A.T4.2_Part-A_ARM (2)

3-4.4.PP5-A.T4.2_Annex 1_b8m2_evalgrid_global_en (2)