BSB1135/AGREEN – ICARE-BSB1135/044/AM/22 – հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգում
«Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթացին մասնակցության համար Երևան-Դոբրիչ-Երևան երթուղով 2 կամ 3 արտաքին շահակցի ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ (կապված Գործողություն A.T4.2-ի հետ)
Մրցույթի մասնակցության հրավեր
Երկարաձգված վերջնաժամկետ: 12.09.2022թ․, 17:00
Հրապարակման համար: ICARE-BSB1135/044/AM/22
Սույնով Դուք հրավիրվում եք մասնակցել ԱՀԿՄԿ հիմնադրամին Երևան-Դոբրիչ-Երևան երթուղիով 2 կամ 3 ուղևորի փոխադրման ծառայության մատուցման մրցույթին։
ԵՄ-ֆինանսավորվող «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Սևծովյան ավազանում ձեռներեցությունը հանուն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթաց, որին պետք է մասնակցեն ՀՀ կողմից երկու կամ երեք շահակից, ինչի համար ԱՀԿՄԿ-ն հայտարարում է Երևան-Դոբրիչ-Երևան երթուղիով ուղևորափոխադրման ծառայության մատուցման մրցույթ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախագիծը ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) և ծառայությունը մատուցող կազմակերպությանը Հիմնադրամի կողմից կտրամադրվի ազատման տեղեկանք։
Ուղևորափոխադրման ակնկալվող պայմանները՝
Մեկնում Երևանից | Մեկնում Դոբրիչից | Ուղղությունը | Երթուղու տեսակը |
21.11.2022 | 24.11.2022 երեկոյան կամ 25․11․2022 | Հետադարձով | Ուղիղ թռիչք կամ մեկ կանգառ կամ կոմբինացված տրանսֆեր |
Մրցույթը հաղթողի հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր։
Առաջարկը պետք է վավեր լինի առնվազն 24 ժամ մրցույթի վերջնաժամկետից հետո, այսինքն մինչև՝ 13.09.2022, 17:00։
Դիմելու կարգը
Մրցույթի մասնակիցների ցանկում դիտարկվելու համար դիմորդը պետք է համապատասխանի ՄԱՍ 2-ում (տե՛ս անգլերեն տարբերակը) ներկայացված պահանջներին և ներկայացնի պահանջվող փաստաթղթերը։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բառացման և ընտրության չափանիշներին, որոնք նշված են հայտարարագրի ձևի մեջ (declaration form):
Խնդրում ենք ուղարկել ամբողջությամբ լրացված և ստորագրված Ձևերը անգլերեն լեզվով՝ մասնակցության հայտը և հայտարարագիրը, ինչպես նաև գնառաջարկը էլեկտրոնային եղանակով բոլոր նշված էլեկտրոնային հասցեներին նախքան 2022թ․ սեպտեմբերի 12ը, ժամը 17:00։
- lilith@icare.am,
- lilithavdalyan@gmail.com ,
- anna.isyan@gmail.com ,
- susanna@icare.am,
- arthur@icare.am.
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընտրությունը կատարվելու է Որակ գնի դիմաց սկզբունքով։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի պատասխանատվության ներքո է, որպեսզի դիմորդը մանրամասն ուսումնասիրի մրցույթի պայմանները և պահանջները նախքան դիմելը և ներկայացնի ավարտուն և ճիշտ լրացված դիմում նախքան դիմումների վերջնաժամկետը։
Մանրամասները ներկայացված են կից․
3-4.4.PP5-A.T4.2_Part-A-B_Single-Tender-Invitation-letter_EN