BSB1135. Անգլերենից հայերեն գրավոր թարգմանության ծառայությունների մատուցման մրցույթ

ՄԱՍ 1․ Անգլերենից հայերեն գրավոր թարգմանության ծառայությունների մատուցման
մրցույթ
Վերջնաժամկետ՝ 27.12.2022թ․, 18:00
Հրապարակման համար՝ ICARE-BSB1135/061/AM/22
Հարգելի պրն․/տկն․,
ICARE հիմնադրամը հայտարարում է «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային
ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում
անգլերենից հայերեն գրավոր թարգմանության ծառայությունների մատուցման մրցույթ։ Նախագիծը
իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սևծովյան ավազան 2014-2020թթ․»
ծրագրի շրջանակում։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից ։
Պահանջվող ծառայությունները 1
1) Նախագծի շրջանակում մշակված ուսումնական նյութերի թարգմանություն անգլերենից հայերեն
(Annex 1) / D.T4.1.1, (մոտ 118 էջ)
2) Վեբ կայքի և վեբ հարթակի բովանդակության թարգմանություն (մոտ 165 էջ) (D.T.3.2.1, D.C.2.1)
(Վեբ կայքի հղումը՝ https://agreen-project.eu/ , Վեբ հարթակի հղումը՝ https://agreen-platform.com/)
Մեկ էջի ծավալը հավասար է 1800 նշանի (չհաշված պրոբելները)։

Դիմելու կարգը 2
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել ՄԱՍ 2-ում (տե՛ս կցված) ներկայացված
անհրաժեշտ տեղեկատվությունը։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել ընտրության և բացառման
չափանիշներին, որոնք ներկայացված են դեկլարացիայի և դիմումի ձևում։
Խնդրում ենք 1) անգլերեն լեզվով ամբողջությամբ լրացված և ստորագրված (իրավաբանական անձանց
դեպքում նաև՝ կնքված) դեկլարացիայի և 2) դիմումի ձևերը, 3) գնառաջարկը, ինչպես նաև Ձեր
4)ձեր կողմից գյուղատնտեսական ոլորտում անգլերենից հայերեն թարգմանության հրապարակում/ներ/ը
նշված բոլոր էլեկտրոնային հասցեներին միաժամանակ ոչ ուշ, քան 27.12.2022թ․, 18:00՝

  • lilith@icare.am ,
  •  lilithavdalyan@gmail.com ,
  • hovh.anna.isyan@gmail.com,
  • susanna@icare.am

Ընտրությունը կատարվելու է որակ՝ գնի դիմաց սկզբունքով (ANNEX 2):
Դիմորդը պետք է հաշվի առնի, որ իր պատասխանատվության ներքո է, որպեսզի դիմումը լինի
ամբողջական, ավարտուն և ճիշտ կերպով լրացված, էլեկտրոնային նամակին կցված,
համապատասխանի նշված չափանիշներին և պահանջներին և լինի ուղարկված նախքան
վերջնաժամկետը:
Ակնկալում ենք մոտ ապագայում համագործակցել Ձեզ հետ և սպասում ենք Ձեր պատասխանին։
Հարգանքով՝

Լիլիթ Ավդալյան
Նախագծի համակարգող
Բջջ․՝ (+374) 96 996633
Էլ․ հասցե՝  lilith@icare.am

«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ
գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագիծ
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամ:

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել ստորև.
2-4.1.PP5-SBL 4.1_Part 1&2_Tender-Invitation-letter_EN
1-4.1.PP5-SBL 4.1-Translations_Part 1_Invitation letter_AM
1.1.-4.1.PP5-SBL 4.1-Translations_ ANNEX 1
1.1.-4.1.PP5-SBL 4.1-Translations_ Evaluation grid_ANNEX 2

Menu