ATC Fourth-Year Students’ Impressive and Innovative Final Projects Presentation.

On June 11, the fourth-year students of the ATC presented their final projects, showcasing exceptional results. The students impressed with their innovative and diverse works, demonstrating high feasibility, with many projects already realized.

The presentations included various business concepts, such as production of sea buckthorn dried berries and powder, household sponges made from loofah (Chinese okra), almond paste combined with grape syrup and dried apricot, flavored raisins, and honey wine production.


Commission members had the opportunity to sample these products, gaining a thorough understanding of their market potential.

Students who pursued research options presented significant findings. Notably, they conducted a detailed survey of land patterns across 15 river basin communities in Armenia using IT tools. Other research focused on identifying plant types with normalized vegetation differences and analyzing the economic efficiency of block and hangar-type greenhouses.

We congratulate our students on these achievements and wish them success in their future endeavors.

Հունիսի 11-ին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները՝ ցուցադրելով լավագույն արդյունքները։

Ուսանողները աչքի ընկան նորարարական, բազմազան և հետաքրքիր աշխատանքներով։ Նրանց գաղափարները կենսունակ են. գրեթե բոլոր աշխատանքները արտացոլում էին արդեն իրականություն դարձած կամ դառնալու ճանապարհին գտնվող համարձակ գործարար նախաձեռնություններ։

Ուսանողները ներկայացրին այնպիսի բիզնես գաղափարներ, ինչպիսիք են՝ լափռիի չրի և փոշու արտադրություն, կուշից (լյուֆա, չինական բամիա) պատրաստված կենցաղային սպունգ, նուշի մածուկ՝ խաղողի օշարակի և ծիրանի չրի համադրությամբ, անուշահամ չամիչ, մեղրագինու արտադրություն և այլն։

Հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեցան համտեսելու այս գաղափարների արդյունքները՝ ամբողջական պատկերացում կազմելով դրանց իրականացման հնարավորությունների մասին։

Բիզնես պլաններից բացի, որոշ ուսանողներ ներկայացրին իրենց կատարած հետազոտական աշխատանքները։ Օրինակ, ներկայացվեց Հայաստանի 15 գետերի ավազանների համայնքների հողատեսքերի վերաբերյալ մանրակրկիտ հետազոտություն, որը կատարվել էր ՏՏ գործիքակազմի օգնությամբ։ Արձանագրվել են բուսականության նորմալացված տարբերությամբ դասիչների տեսակներ և վերլուծվել բլոկային և անգարային տիպի ջերմատների տնտեսական արդյունավետությունը եւ այլն։

Շնորհավորում ենք մեր ուսանողներին այս արժանի նվաճումների համար և ցանկանում նոր ձեռքբերումներ։