Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի 1-ին փուլի հաջող ավարտից հետո հայտարարում է դասընթացի 2-րդ փուլի ընդունելություն: 8 ամիս տևողությամբ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ սկսած ջերմատնային մշակաբույսերի մշակությունից մինչև ջերմատան բիզնես պլանավորում: Դասընթացը ուղեկցվելու է հայաստանյան ջերմատներում գործնական աշխատանքներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ ջերմատան պայմաններում աճեցվող բույսերի մշակության առանձնահատկություններին և մասնակցել բուն աշխատանքներին:

Դասընթացի նպատակն է՝

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի նպատակն է՝ պատրաստել փակ գրունտում  մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջներին բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսներ:

Դասընթացին կարող են դիմել՝

  • նվազագույնը 2 տարի բակալավրիատում սովորած ուսանողներ, ցանկալի է՝ ագրոնոմիական մասնագիտությամբ
  • ջերմատնային բիզնեսում ներգրավված մասնագետներ
  • դասախոսներ, գիտաշխատողներ՝ ագրոնոմիական մասնագիտացմամբ

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և անցնել հարցազրույց:

Դիմումների վերջնաժամկետը 2019թ. հունվարի 29-ն է, ժամը 18:00-ն:

Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել Ծրագրի համակարգող Աստղիկ Սահակյանին Էլփոստի հետևյալ հասցեով՝ astghiksahakyan7@gmail.com

Դասընթացի մանրամասն նկարագրությունը և դասընթացում ներառված մոդուլների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է Ծրագրի նկարագրություն ենթաբաժնում:

 

Print Friendly