ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը

ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ,

որը տեղի կունենա 2019թ. մայիսի 15-ին, ժամը՝ 16:00-ին,

 հիմնադրամի գրասենյակում

Հասցեն` ՀՀ, ք. Երևան, Տերյան 74:

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Հիմնադրամի տնօրենի 2019թ. մարտի 4-ի թիվ 01-04.03.19 հրամանով օտարման ենթակա Ford Explorer ավտոմեքենան

**Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15օրյա ժամկետում:

***Մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ 2019թ. մայիսի  22-ին, հիմնադրամի՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում, ժ. 10.00-ից մինչև ժ. 18.00-ը. լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 099 12-22-20, 094 84-55-50 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ն:

 ***Համաձայն հիմնադրամի տնօրենի 2019թ. մարտի 04-ի թիվ 01-04.03.19 հրամանի, գնորդը.  

– պարտավորվում է գույքի արժեքի գումարը վճարել  աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո  երկօրյա ժամկետում` Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ ՓԲԸ 217002196244001 հաշվեհամարին,

– պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

 

Լոտի հերթական համարը

Օտարման մասին որոշման (հրամանի) համարը և ամսաթիվը

 

Գույքի անվանումը Թողարկման տարեթիվը Գույքի գտնվելու վայրը Գույքի տեխնիկական վիճակը Գույքի արժեքի որոշման
հետ կապված վճարը (ներառյալ ԱԱՀ) /դրամ/
Գնահատված արժեքը 11.12.2018թ դրությամբ  /դրամ/ Մեկնարկային գինը /դրամ/ Նախավճարը /դրամ/ Մասնակցության վճարը /դրամ
1 01-04.03.19 Ա/մ. Ford Explorer  (գազի բալոն 1.6 լ) 1998թ. ՀՀ, ք. Երևան, Տերյան 74 Գույնը՝ կապույտ,  ընդհանուր վիճակը՝ բավարար    չկա չկա 500 000 չկա չկա

 

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը աճուրդային հանձնաժողովին (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

     -աճուրդին մասնակցելու հայտ-նամակ Հիմնադրամի տնօրենի անունով՝ աճուրդին մասնակցելու  մասին ,

     – անձնագիրը, իրավաբանական անձինք՝  լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև լիազորված անձի անձնագրի պատճենը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական (համար):

Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող անձինք:

Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ (բարձրացնելով իր մասնակցության քարտը), որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրության ստորագրման օրվանից սկսած 5-օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը: Սահմանված ժամկետում  վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի հաղթողի կարգավիճակից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 099 12-22-20, 094 84-55-50, կամ այցելել ք. Երևան, Տերյան 74, էլփոստ՝ info@icare.am:

Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային  ծանուցումը:

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամ

Print Friendly