«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթաց

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է ընդունելություն ՙՋերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում՚ դասընթացի շրջանակում: 8 ամիս տևողությամբ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ սկսած ջերմատնային մշակաբույսերի մշակությունից մինչև մարկետինգ և արտահանում: Դասընթացը ուղեկցվելու է գործնական աշխատանքներով հայաստանյան ջերմատներում, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ ջերմատան պայմաններում աճեցվող բույսերի մշակության առանձնահատկություններին և մասնակցել բուն աշխատանքներին:

Դասընթացի նպատակն է՝

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի նպատակն է՝ պատրաստել փակ գրունտում  մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջներին բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսներ:

Դասընթացին կարող են դիմել՝

  • նվազագույնը 2 տարի բակալավրիատում սովորած ուսանողներ, ցանկալի է՝ ագրոնոմիական մասնագիտությամբ
  • ջերմատնային բիզնեսում ներգրավված մասնագետներ
  • դասախոսներ, գիտաշխատողներ՝ ագրոնոմիական մասնագիտացմամբ

Դասերը կանցկացվեն երեկոյան ժամերին ՝ շաբաթը 2 անգամ, 18:30-20:00, իսկ պրակտիկ աշխատանքները՝ ջերմատներում, շաբաթ օրերին՝ ամբողջ օրով:

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և անցնել հարցազրույց:

Դիմումների վերջնաժամկետը 2018թ. հունվարի 17-ն է, ժամը 18:00

Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել հետևյալ հասցեին՝

Աննա Երիցյան anna@icare.am

Աստղիկ Սահակյան astghiksahakyan7@gmail.com

Դասընթացի արժեքը. Ութամսյա դասընթացի արժեքը կազմում է 480.000 դրամ, բայց 2018 թվականի փետրվարին ընդունվածները կստանան ամբողջական հովանավորություն «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամից և ԿՍՈՎՈՐԵՆ ԱՆՎՃԱՐ:

Դասընթացի մանրամասն նկարագրությունը և դասընթացում ներառված մոդուլների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է Ծրագրի նկարագրություն ենթաբաժնում:

Print Friendly