Հետազոտությունների կենտրոնի մասին

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի հետազոտական աշխատանքների կենտրոնը իրականացնում է հետազոտական աշխատանքներ ագրոբիզնեսի ոլորտի զանազան թեմաներով, ինչպես նաև նպաստում է հայաստանյան ագրոբիզնեսի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքների ներկայացմանը ազգային և միջազգային համաժողովների ժամանակ: 2018թ. փետրվարի դրությամբ կենտրոնն իրականացրել է ավելի քան 50 հետազոտական ծրագրեր և գյուղի զարգացման նախագծեր:

Նշված ծրագրերը ֆինանսավորվել են ԱՄՆ գյուղդեպարտամենտից, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից (ՊԳԿ), Համաշխարհային բանկից, Շվեյցարիայի գիտության ազգային հիմնադրամից, Վորլդ Վիժնից և շատ այլ կազմակերպություններից: Իրականացված ծրագրերն ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` Խորքային հորերի ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատումը. Կաթի իրացման կոոպերատիվների տնտեսական արդյունավետության վերլուծությունը. Գյուղական վարկային հաստատությունների գործունեության վերլուծությունը. Օրգանական մթերքի շուկայի գնահատումը. Թռչնաբուծության ճյուղի մատակարարման շղթայի գնահատումը. Սննդի անվտանգության համակարգի հետազոտությունը. Դասավանդման և ուսումնառության արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը. Գյուղի կանանց մասնակցությունը գյուղատնտեսական և համայնքային գործունեությանը. Գյուղարտադրանքի կայունության վերլուծությունը RISE (Կայունության արդյունարար գնահատում) մոդելի կիրառմամբ. Ագրոպարենային հատվածի վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (Հայաստանի օրինակով). Հայաստանում գյուղական բնակչության վրա անտառների շահագործման անկայուն գործելակերպի և ապօրինի հատումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատումը. Կոոպերատիվների հարակայուն զարգացման համար անհրաժեշտ իրավական բարեփոխումների անհրաժեշտությունը. Կաթնամթերքի, հացահատիկի արժեշղթաների վերլուծությունները. Գինու արդյունաբերության իրավիճակային ուսումնասիրությունը և այլն:


Ծառայություններ

Հետազոտական աշխատանքների կենտրոնը հետազոտական և խորհրդատվական բնույթի բազմաթիվ ծառայություններ է մատուցում ՀԿ-ներին, մասնավոր ընկերություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին: Արտաուսումնական ծառայությունները գլխավորապես ուղղված են զանազան շահառուների, ինչպես օրինակ` ուսանողներին, դասախոսներին, ազգային և միջազգային մակարդակներում ուսումնատվական-վերապատրաստման ծրագրերի մասնակիցներին: Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները.

  • Ագրոբիզնեսի ծրագրերի մշակում
  • Սոցիալ-տնտեսական գնահատում
  • Տնտեսական արդյունավետության վերլուծություն
  • Հարակայունության գնահատում
  • Արժեշղթայի զարգացում
  • Գյուղի զարգացման նախագծերի ձևակերպում
  • Նախագծերի մշտադիտարկում և գնահատում
  • Շուկայական հետազոտություն
  • Գործարար խորհրդատվություն
  • Վերապատրաստատման դասընթացներ` ելնելով ագրոբիզնեսի ընկերությունների կոնկրետ պահանջից


Միջազգային
 սեմինարներ և խորհրդաժողովներ

Հետազոտական աշխատանքների կենտրոնը պլանավորում և իրականացնում է տարածաշրջանային և միջազգային սեմինարներ ու խորհրդաժողովներ, աջակցում ամառային դպրոցների, ուսանողների փոխանակման ծրագրերի և ուսանողների անձնական զարգացման աշխատանքների իրականացմանը:

Ագրոբիզնեսի հետազոտությունների կենտրոն

ՀՀ, Երևան 0009, Տերյան 74

Հեռ.`+ 37410 587 957, ներքին` 11

էլփոստ` anna@icare.am

Print Friendly