Ուղևորատրանսպորտային ծառայության ձեռքբերում, ICARE-WoW-005/AM/26

ICARE-WoW-005/AM/26

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը, «Կանանց
հզորացում հանուն բարեկեցության» նախագծի շրջանակում, հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին
ներկայացնելու բաց առաջարկներ ուղևորատրանսպորտային ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Մրցույթի ծածկագիր՝ ICARE-WoW-005/AM/26

Հայտերի ներկայացում
1. Հայտերը պետք է ներկայացվեն առձեռն, թղթային տարբերակով, կնքված փակ ծրարների մեջ, ծրարների վրա
պետք է նշված լինի ուղարկողի (մասնակցի) հասցեն, անվանումը, հեռախոսահամարը և էլփոստի հասցեն,
ստացողի՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հասցեն և
անվանումը, մրցույթի ծածկագիրը։
Մրցույթային առաջարկները պետք է ներկայացնել հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և
կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, գ․ Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ
նրբանցք, թիվ 1 շենք։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2026թ-ի փետրվարի 12-ը, ժամը 15:00-ն:

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել ստորև տեղադրված հղումով․ 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի։

 

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 43 799 799 հեռախոսահամարին։