AGREEN նախագծի ավարտական համաժողովը

2023 թվականի մայիսի 31-ին առցանց հարթակում (ZOOM) տեղի ունեցավ AGREEN նախագծի
ավարտական համաժողովը, որի հիմնական նպատակը նախագծի բոլոր ձեռքբերումների ներկայացումն ու
ամփոփումն էր, ինչպես նաև Հայաստանում կանաչ գործելակերպերի, հաջողված նախաձեռնությունների և
գործող բիզնեսների ներկայացումը:
Հանդիպմանը ներկա էին 60-ից ավել ներկայացուցիչներ տարբեր թիրախային խմբերից՝ տեղական պետական
ինքնակառավարման մարմիններ, շահագրգիռ խմբեր` ներառյալ ՀԿ-ներ, բարձրագույն կրթական և
հետազոտական հաստատություններ, բիզնեսին աջակցող կազմակերպություններ, ՓՄՁ-ներ, ֆերմերներ և
հանրության ներկայացուցիչներ։
Համաժողովին ողջույնի խոսք ունեցավ փոխվարչապետի գրասենյակի մասնագետ և Սևծովյան ավազանի
անդրսահմանային համագործակցության ծրագրի հայաստանյան ազգային համակարգող Աստղիկ
Հայրապետյանին։
Հաջորդիվ ողջույնի խոսքով հանդես եկավ AGREEN ծրագրի համակարգող Լիլիթ
Ավդալյանը, ով համառոտ ներկայացրեց նախագծի անցած պատմությունը այս 3 տարիների ընթացքում և
առանձնացրեց նախագծի հետ կապված հիմնական կարևոր կետերը։
Այնուհետև AGREEN փորձառության համայնքի համակարգող Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի իրականացված
աշխատանքների ցանկը, ձեռքբերումները և հետագա համագործակցության հնարավորությունները։ Հաջորդիվ AGREEN
նախագծի առցանց հարթակի զարգացման մասնագետ Սեդա Ջանազյանը ներկայացրեց նախագծի վեբ կայքի ու
առցանց հարթակի ընձեռած հնարավորությունների մասին։
Այնուհետև ICARE հիմնադրամի AGRI CAMP ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանը նախ հակիրճ
ներկայացրեց AGRI CAMP ծրագիրը, այնուհետև ագրոբիզնեսի զարգացման հնարավորություններն ու
դրամաշնորհային ծրագիրը։ Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչ, զարգացման ծրագրերի,
տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Գոհար Սահակյանը
ներկայացրեց կանաչ ու նորարար համայնքի հայեցակարգը՝ նշելով երիտասարդների ներգրավման
անհրաժեշտությունն այս գործընթացում։ Նա նաև նշեց կանաչ և նորարար գործողությունների հիմնական
ուղղությունները, որոնք շատ են կարևորվում համայնքային զարգացման համար։ Որակի կառավարման
համակարգի ներդրման անհրաժեշտության և խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ Հայաստանի
ներդրումային խորհրդի անդամ Նիկա Մանուկովան։ Նա առանձնացրեց կառավարման մոդելները,
կառավարման համակարգի սկզբունքներն ու ստանդարտները։ Այնուհետև Նաիրի Մելքոմ Մելքոմյանն ու
Դիանա Չոբանյանը ներկայացրին Impact Hub Yerevan հարթակը՝ նշելով իրենց գործող ինկուբացիոն
ծրագրերի մասին։ Նրանք ներկայացրին նաև Social Impact Award ծրագիրը, վերջինիս բաղադրիչներն ու
փուլերը, ինչպես նաև մրցանակաբաշխության գնահատման չափանիշները։

Ելույթով հանդես եկավ Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ-ի
նախագահ Մխիթար Ավետիսյանը: Նա ընդհանուր առմամբ ներկայացրեց իրենց ՀԿ-ն և ոլորտային
բնապահպանական նախաձեռնությունները։ Այնուհետև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի միջոցառումների և
համայնքի ներգրավման ղեկավար Նատալի Նասիբյանը մանրամասնորեն ներկայացրեց ԻՐԻՍ բիզնես
ինկուբատորի գործող ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը։ Հաջորդ խոսնակը Գերմանական
խնայողական բանկերի հիմադրամի վերապատրաստման փորձագետ և տարածաշրջանային փորձառության
համայնքի մասնագետ Ռաֆֆի Օհաննէսեանն էր, ով ներկայացրեց Հայաստանում գյուղական ՓՄՁ ոլորտի
սոցիալ-էկոլոգիական վերափոխման և կայուն ֆինանսական ծառայությունների մասին։
ARMBEE ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վիգեն Մնացականյանը ներկայացրեց
Հայաստանում առաջին «խելացի փեթակի» ներդրման իր պատմությունը։ Նա առանձնացրեց իրենց մատուցած
ծառայությունները և ձեռքբերումները։ Վերջին խոսնակը Traps Analytics հավելվածի համահիմնադիր
Արսեն Սարգսյանն էր, ով ներկայացրեց իրենց կողմից ստեղծված հավելվածը, որը հնարավորություն է
տալիս խելացի լուծումներ առաջարկել ջերմատներում զարգացող վնասատուներին մոնիտորինգ անելու
համար։

Բավականին բովանդակալից և քննարկումներով լի միջոցառում էր։ Կարևոր է
նշել, որ այս մեկօրյա առցանց հանդիպման ընթացքում որոշ կառույցներ արդեն իսկ գտան
համագործակցության եզրեր, ինչը, իհարկե, շատ ողջունելի է։

On May 31, 2023, the closing conference of the AGREEN project was held on the online
platform (ZOOM), the main purpose of which was the presentation and summary of the
project՛s achievements, as well as the presentation of green practices, successful
initiatives and existing businesses in Armenia.

Over 60 representatives from various target groups attended the meeting: local
government bodies, stakeholder groups including NGOs, higher education and research
institutions, business support organizations, SMEs, farmers and public representatives.

Astghik Hayrapetyan, the specialist of the Deputy Prime Minister՛s Office and the
Armenian national coordinator of the Black Sea Basin Cross-Border Cooperation
Program, gave a welcome speech at the conference. Lilit Avdalyan, coordinator of the
AGREEN project, gave a welcome speech and briefly presented the history of the project
during these 3 years and highlighted the main important points related to the project.
Then Anna Hovhannisyan, AGREEN CoP coordinator, presented the list of the project՛s
completed works, achievements, and opportunities for further cooperation. Next, Seda
Janazyan, specialist for the support of the online platform of AGREEN project, presented
about the opportunities of the project web site and online platform.
Then Lusine Tadevosyan, head of the AGRI CAMP program of the ICARE Foundation,
first briefly presented the AGRI CAMP program, then the agribusiness development
opportunities and the grant program. Gohar Sahakyan, a representative of Aparan
municipality, a leading specialist in the development programs, tourism, trade, service
and advertising department, presented the concept of a green and innovative community,
noting the need to involve young people in this process. She also mentioned the main
directions of green and innovative activities, which are very important for the community
development. Nika Manukova , a member of the Investment Council of Armenia,
presented the need and the problems of implementing the quality management system.
She singled out the management models, the principles and standards of the
management system. Then Nairi Melkom Melkomyan and Diana Chobanyan presented
the Impact Hub Yerevan platform, mentioning about their current incubation programs.
They also presented the Social Impact Award program, its components and stages, as
well as the award evaluation criteria.
After the break, Mkhitar Avetisyan, the chairman of the NGO “Innovative Solutions for the
Sustainable Development of Communities” gave a speech. He generally presented their
NGO and sectoral environmental initiatives. After that, the Head of Events and
Community Engagement of IRIS Business Incubator , Natalie Nasibyan, presented in
detail the current incubation and acceleration programs of IRIS Business Incubator. The
next speaker was Raffi Ohannesian, an expert in German savings bank training and a
regional experience community specialist, who presented about socio-ecological
transformation of the rural SME sector in Armenia and sustainable financial services.
Moving on to the next speaker, Vigen Mnatsakanyan, the founding director of ARMBEE
LLC , presented his story of introducing the first “smart beehive” in Armenia. He singled
out their services and achievements. The last speaker was Arsen Sargsyan, co-founder
of Traps Analytics application, who presented their application, which enables to offer
smart solutions for monitoring pests developing in greenhouses.

It is important to note
that during this one-day online meeting, some companies have already found edges of
cooperation, which is, of course, very welcome.