ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 նախագծի և ԴՍԵԲ հիմնարկի համագործակցությամբ իրականացվող գյուղատնտեսական խմբակների շրջանակում աշակերտները պարբերաբար հնարավորություն են ունեն հանդիպելու ոլորտի մասնագետների հետ։
Այս անգամ, որպես հյուրխոսնակ, Ծաղկունքի միջնակարգ դպրոցի և Սևանի Մ․ Մատոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներին էր այցելել փորձագետ Էթերի Ստեփանյանը։
Թեման՝ պարարտանյութերի ընտրության և կիրառման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ անդրադառնալով ինչպես տեսական, այնպես էլ գործնական կողմերին։
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկմանը, հնչեցրին խորքային ու խելամիտ հարցեր, որոնց շուրջ ձևավորվեց ակտիվ և բովանդակալից երկխոսություն։
ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 նախագիծն իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ։






