To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը,
«Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագծի շրջանակում,
հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին ներկայացնելու բաց առաջարկներ ուղևորատրանսպորտային
ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Մրցույթի ծածկագիր՝ ICARE-PR-004/AM/26
Հայտերի ներկայացում՝ Հայտերը պետք է ներկայացվեն առձեռն, թղթային տարբերակով, կնքված փակ ծրարների մեջ, ծրարների վրա
պետք է նշված լինի ուղարկողի (մասնակցի) հասցեն, անվանումը, հեռախոսահամարը և էլփոստի հասցեն,
ստացողի՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հասցեն և
անվանումը, մրցույթի ծածկագիրը։Մրցույթային առաջարկները պետք է ներկայացնել հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և
կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, գ․ Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ
նրբանցք, թիվ 1 շենք։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետ՝ 2026թ-ի փետրվարի 12-ը, ժամը 15:00-ն:
Մրցույթի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել ստորև տեղադրված հղումով․
Հայտադիմում
Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 43 799 799 հեռախոսահամարին։
