Նշելով ICARE հիմնադրամի EVN գինու ակադեմիայի 10-ամյակը, ուրախ ենք հայտարարելու մեր գինեգործարանի հիմնադրման մասին ICARE-ի Զաբել Եսայան Ագրոբիզնես Կենտրոնում (ZYAC):
Գինեգործարանը նշանակալից հանգրվան է Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ճանապարհին և կծառայի որպես ժամանակակից ուսուցման հաստատություն՝ ուսանողներին հնարավորություն տալով լիովին ներգրավվել գինեգործության բոլոր ասպեկտներում:Գինեգործարանի հիմնումը հնարավոր է դարձել ICARE-ի գաղափարական առաջնորդներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև Հ. Հովնանյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ:
Մենք նաև ուրախ ենք ներկայացնելու նաև գինեգործարանի տանիքի արևային էներգիայի վահանակները, որոնք ֆինանսավորվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես կայունության մեր հանձնառության մաս:
Ի-Վի-Էն գինու ակադեմիան հիմնադրվել է 2014թ. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթություն միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի, Գայզենհայն համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից: Ծրագիրը ներառում է տասներկու ինտենսիվ մոդուլներ, որոնք ընդգրկում են գինեգործության և գինու բիզնեսի տարբեր ասպեկտներ: Ծրագրի շրջանավարտները ստանում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) և Գայզենհայմի համալսարանի համատեղ հավաստագիր: Մեր շրջանավարտները նշանակալի ներդրում ունեն գինեգործության ոլորտում՝ ստեղծելով հայտնի գինիներ և ապրանքանիշեր ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում: