Meet with Lusine Hovhannisyan, the ICARE Program Assistant

Meet with Lusine Hovhannisyan, the ICARE Program Assistant

ICARE-Armenia Foundation is happy to introduce our new member – Lusine Hovhannisyan. She moved to Armenia from Karintak village after the Artsakh war.

We asked Lusine Hovhannisyan, MA of Armenia History Science, Artsakh State University, to tell about her cooperation with ICARE, her family, her native village, dreams, and future plans.

How did the cooperation with ICARE start?

We had to leave the village because of the war. I only took my documents with me. I thought I would be back soon. Then we got the news of the fall of Karintak village… I started looking for a job and after a while, I found myself in ICARE foundation. I was welcomed here and got integrated easily.

About the Karintak and the family

–  Karintak is one of the villages of the Shushi region of the Artsakh Republic. Just above the village is the Horse Riding Plato, known as «Jedder Duz», and the favorite “moss umbrellas” are at the northeast borders of the village. The village was founded in the 18th century by families who moved from Khtsaberd and Taghlar villages. There was no emigration from the village before the war. There has even been immigration in recent years. New families were formed, children were born. Today Karintak is under the control of the Azerbaijani armed forces. In recent years, I have lived in our village with my parents, sister, brother, and grandmother. My father used to be the principal of the village school and the history teacher.

Dream

– After graduating from Artsakh State University, Department of History and Pedagogy, I worked as a laboratory assistant and teacher in a village school. Soon I got my MA in Armenia History Science from the same University.

I always dreamed of working with young people, with the new generation to pass on my knowledge to them and to inspire them with my patriotism.

 About current activities and future plans

– My vision expanded at the ICARE. I gained new skills and abilities. The ICARE staff helped me not to give up. Here I grow and become more skilled. Currently, I am helping with the organization of the trainings implemented in various marzes and communities of Armenia. Thus, I get an opportunity to become acquainted with the country. I also participate in courses that provide innovative knowledge and meet interesting people. I would very much like to continue working with the ICARE Foundation in the future as well.

As for our family, my sister’s baby boy was born several months ago and he was named after his uncle. Life goes on …

Ծանոթացեք ծրագրի օգնական՝ Լուսինե Հովհաննիսյանի հետ

ICARE հիմնադրամը ուրախ է ներկայացնել Լուսինե Հովհաննիսյանին: Լուսինեն բոլորովին վերջերս միացավ ICARE հիմնադրամին որպես ծրագրի օգնական: Մինչեւ պատերազմը նա ապրում էր Արցախի Քարինտակ գյուղում։ Գյուղի անկումից հետո Լուսինեն տեղափոխվեց Երեւան եւ, որոշ ժամանակ անց, միացավ ICARE հիմնադրամին:

Արցախի պետական համալսարանի շրջանավարտ, Հայոց պատմության մագիստրոս Լուսինե Հովհաննիսյանին խնդրեցինք պատմել ICARE-ի հետ համագործակցության, իր ընտանիքի, հայրենի գյուղի, իր ներկա եւ ապագա ծրագրերի մասին:

Ինչպես սկսվեց համագործակցությունը ICARE-ի  հետ. 

Պատերազմի պատճառով ստիպված եղանք դուրս գալ գյուղից: Կարծում էի, թե շուտով հետ եմ վերադառնալու: Հետո ստացանք Քարինտակ գյուղի անկման լուրը… Սկսեցի աշխատանք փնտրել ու որոոշ ժամանակ անց հայտնվեցի ICARE հիմնադրամում որպես հետազոտող, որտեղ ինձ ընդունեցին  ջերմորեն և ամեն ինչ արեցին, որ հեշտ ինտեգրվեմ:

Քարինտակ գյուղի և ընտանիքի մասին

–  Քարինտակը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի գյուղերից է: Գյուղի անմիջապես վերեւում Ձիարշավարանն է՝ ժողովրդի մեջ հայտնի որպես «Ջըդըր դուզ», իսկ հյուսիս-արևելքում այն սահմանակից է Հունոտ գյուղին, ուր գտնվում են բոլորի կողմից սիրելի «Մամռնոտ հովանոցները»: Գյուղը հիմնադրել են Խծաբերդ եւ  Թաղլար  գյուղերից տեղափոխված գերդաստանները՝ XVIII դարում: Պատերազմից առաջ գյուղից արտագաղթ չկար: Վերջին տարիներին նույնիսկ ներգաղթ էր նկատվում: Նոր ընտանիքներ էին ստեղծվում, երեխաներ էին ծնվում: Սերունդ էր փոխվում: Այսօր այն գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:

Գյուղում ապրում էի ծնողներիս, քրոջս, եղբորս ու տատիկիս հետ: Հայրս գյուղի դպրոցի տնօրենն էր ու պատմության ուսուցիչը:

Երազանքներ

–  Արցախի պետական համալսարանի Պատմություն եւ իրավագիտության ֆակուլտետի պատմություն բաժնի բակալավրիատը ավարտելուց հետո աշխատել եմ գյուղի դպրոցում որպես լաբորանտ եւ ուսուցչուհի։ Զուգահեռաբար սովորել եմ մագիստրատուրայում, ստանալով Հայոց պատմության մագիստրոսի աստիճան:
Ես էլ երազում էի աշխատել երիտասարդների հետ, նրանց փոխանցել իմ գիտելիքներն ու վարակել նրանց իմ հայրենասիրությամբ:

Ներկայիս գործունեության եւ ապագա ծրագրերի մասին

– ICARE-ում իմ գիտելիքներն ընդլայնվեցին: Նոր կարողություններ ձեռք բերեցի։  ICARE-ի անձնակազմը, ինձ օգնեցին արագ դուրս գալ հուսհատ վիճակից, որի համար անչափ շնորհակալ եմ: Այստեղ ես ավելի եմ աճում ու հմտանում: Ներկայում ես օգնում եմ ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում եւ համայնքներում իրականացվող դասընթացների կազմակերպմանը։ Այդպիսով նաեւ հնարավորություն եմ ստանում ծանոթանալ Հայաստանի հետ։ Երբեմն ինքս էլ եմ մասնակցում որոշ դասընթացներին, որոնք տալիս են նորարարական գիտելիքներ: Բացի այդ ծանոթանում եմ հետաքրքիր մարդկանց հետ։ Ես շատ կցանկանայի շարունակել աշխատել ICARE հիմնադրամի հետ:

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքիս, ապա վերջերս մեր կյանքում հայտնվեց քրոջս փոքրիկ տղան, որին կոչեցինք եղբորս անունով։ Կյանքը շարունակվում է …